ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խաղաղության դարաշրջանը ծանր է արժենում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը լարված է, երեկ արևելյան ուղղությամբ այսօր կեսօրին ծավալված փոխհրաձգության հետևանքով, Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմն ունի մեկ զոհ` ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը։ Եվս ութ զինծառայող վիրավոր են: Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և  թեթև։ Հատկապես Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանը զբաղվում է իր սովորական գործով, հետևողականորեն սադրանքներ է իրականացնում, Հայաստանին ներքաշում նորանոր կռիվների մեջ, փորձում դիրք առ դիրք առաջ գալ։ 

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի գործող իշխանությունների և պաշտպանական գերատեսչության աշխատանքը վաղուց այլևս հույս չի թողնում, որ իշխանությունները մտադիր են պաշտպանել մեր սահմաններն ու անվտանգությունը։ Արդյունքում կրկին սահմանամերձ գյուղերի բնակիչները, զինվորականները մենակ են մնացել թշնամու առջև , իրենց կյանքի գնով են պաշտպանում հայրենիքի սահմանները։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, հետևողականորեն առաջ է մղում ամեն գնով խաղաղություն կնքելու իր օտարածին օրակարգը, վարկաբեկում և անվանարկում ՀՀ զինված ուժերը, հարվածում զինվորականության հեղինակությանը։

Մեկ տարի շարունակ փաշինյանական քարոզչամեքենայի թիվ մեկ գործը եղել պարտության մեղքը մեկ նախկինների, մեկ՝ զինվորականների վրա բարդելը։ Փաստենք՝ զգալի հաջողություններ ունեն նրանք այդ ասպարեզում։ Կեղծ տեղեկատվական խայծերով, քարոզչական հնարքներով Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան նպատակամղված իր վրայից փորձում է հեռացնել մեղավորությունը։ 

Բանակի արդիականացման, վերազինման, մարտունակության բարձրացման, տնտեսական վերականգնման փոխարեն վարչախումբը միայն մի նպատակ է հետապնդում՝ պահպանել իր իշխանությունը։  Իսկ թշնամին շարունակում է զինվել և նոր վտանգ դառնալ Հայաստանի Հանրապետության համար։

Տիգրան Հակոբյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular