Թուրքիան Սիրիայի հետ սահմանին նավթահանք է հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք-սիրիական սահմանին նավթի հանք է հայտնաբերվել: Այս մասին ասվում է Թուրքիայի TPAO ազգային նավթային ընկերության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Թուրք-սիրիական սահմանին նոր հանք է հայտնաբերվել: Գյունյուրդու-1 հորի հետախուզման ժամանակ, որը գտնվում է Մարդին նահանգի Նուսեյբին շրջանից 32 կմ դեպի արևելք, մենք հայտնաբերել ենք ծանր նավթ՝ API սանդղակով 11,8 աստիճան խտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։