ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ձկան օր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձկան օրը ժամանակին խորհրդային երկրում մտցված հատուկ շաբաթական օր էր, և այդ օրը մսի փոխարեն մարդիկ պետք է ձուկ ուտեին, ենթադրաբար այն պատճառով, որ դա օգտակար է օրգանիզմի համար:

Իհարկե բնակչության առողջությունը ԽՍՀՄ-ում երբեմն հասնում էր վտանգավոր սահմանների, բայց սովորաբար դա կախված էր լինում սովորական սովի հետ։ Նմանապես ձկան օրվա ընդունումը ևս կապված էր դրա հետ։ Բանն այն է, որ 1930-ականներին կոլեկտիվացման և կուլակաթափության պատճառով առաջացել էր մսի արտադրության  կտրուկ անկում։ Անհրաժեշտ էր բնակչության շրջանում առաջացող սպիտակուցային քաղցը ինչ որ կերպ  կոմպեսացնել: Այդ իսկ պատճառով 1932  թվականի սեպտեմբերի 12-ին սննդամթերքի մատակարարման նարկոմ Միկոյանը ստորագրում է ԽՍՀՄ Նարկոմատի «Հանրային սննդի կազմակերպություններում ձկան օր մտցնելու մասին» հրամանը, ըստ որի պահանջվում էր շաբաթվա մեկ օրը սահմանել «ձկան օր» և այդ օրը ճաշացուցակում չընդգրկել մսային ուտեստներ: Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ  միայն ծովերն ու լճերն էին  իրականում խուսափել կոլեկտիվացումից՝ այսինքն դրանք լի էին ձկով։  Որոշվել է, որ պարտադիր կարգով մոյվան, սելդը և այլն  մեկ օր փոխարինելու են մսին։ Ինչ որ տեղ կարող է թվալ, որ սա ընդամենը կապ ունի նաև Ռուսաստանյան Ուղղափառ եկեղեցու ավանդույթների հետ: Եկեղեցական ավանդույթներով չորեքշաբթին և ուրբաթը հանդիսանում են պահքի օրեր, դրան գումարած կան Մեծ և Փոքր պահքի օրեր: Ընդ որում թույլատրվում էր որոշակի պահքի օրերի ձուկ օգտագործել: Այնուամենայնիվ «ձկան օր» մտցնելը ոչ մի կապ չուներ այդ եկեղեցական սովորության հետ: Ճաշել միայն ձկով իրականում անսովոր է։ Ընդ որում այդ ամենից ամենաշատը տուժում էր հենց ինքը՝ կովկասցի Միկոյանը։ Նա իր հուշերում գրել է, որ սկզբից անգամ զզվելի էր կպչել ձկան ապուրին, բայց հետո այն սկսեց անգամ դուր գալ։ Այնուամենայնիվ նշենք, որ բնակչության առողջության տեսակետից սա այնքան էլ վատ որոշում չէր և իհարկե դա ուներ իր որոշակի առողջացուցիչ էֆեկտը։ Ավելի ուշ 1976 թվականի հոկտեմբերի 26-ին ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեն նոր կրկնակի որոշում է ընդունել կապված «ձկան օրվա» հետ: Այս անգամ որոշվել է մտցնել «ձկան օր» պարտադիր կարգով և որոշվել է կոնկրետ օրը՝ հինգշաբթին: Այս դեպքում էլ այն  չէր, որ ԽՍՀՄ ղեկավարությունը մտածում էր բնակչության առողջության մասին, սակայն պատճառը այս դեպքում սովը չէր: Ուղղակի կառավարությունը ցանկանում էր խթանել ձկնարդյունաբերության զարգացումը: Արդյունքում հանրային սննդի բոլոր կազմակերպություններում հինգշաբթի օրը տրվում էին միայն ձկնային ուտեստներ՝ բացառելով մսայինը, որը իհարկե մեծ դժգոհություններ էր առաջացնում աշխատավորների շրջանում: 

Հարցին , թե ինչու  «ձկան օրը» պարտադիր պետք է լինի հինգշաբթի օրը՝ ԽՍՀՄ կառավարությունը ինչքան էլ զարմանալի է ուներ կոնկրետ բացատրություն: Ըստ նրանց դա կատարվել է կոնկրետ վիճակագրական հետազոտությունների և հաշվարկների արդյունքում (հավանաբար ինչ որ մեկը այդ գիտական աշխատանքի համար պրոֆեսոր կամ ակադեմիկոս էր դարձել): Թե ինչի վրա էր հիմնված այդ հաշվարկները կամ վիճակագրությունը այնքան էլ պարզ չէր, բայց ի վերջո անգամ այստեղ ոչ մի կերպ չի նշվել բնակչության առողջության պահպանման նպատակը, այլ ընդամենը արձանագրվել է, որ ըստ հաշվարկների հենց հինգշաբթի օրն է լինում ձկնամթերի առավել ակտիվ իրացում: Իհարկե, այս ամենը արդեն հուշեր են, բայց… իրականում իրոք շատ ճիշտ է գոնե շաբաթական մեկ օր սնվել ծովամթերքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular