Փորձագետ. Ռուսաստանը չի կարող Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն պարտադրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Ռուսաստանը որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ միջնորդ, այլընտրանք չունի: Այս մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է Պրիմակովի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։ Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, որ իր հարավային սահմաններում իրավիճակը կայուն լինի, ընդգծել է փորձագետը, ուստի նա փորձում է կարգավորել իրավիճակը ծախսելով և՛ ֆինանսական մեծ ռեսուրսներ, և՛ իր խաղաղապահներին ուղարկելով հակամարտության գոտի, և հաջողվել է այնպես անել, որ հիմա Ղարաբաղում ռազմական գործողություններ չկան։ «Ռուսաստանի դերն այժմ չափազանց կարևոր է տարածաշրջանում։ Հասկանալի է, որ առանց Ռուսաստանի հիմա պարզապես նոր լայնածավալ պատերազմ կլինի բոլոր կողմերից մեծ կորուստներով և խաղաղ բնակչության զանգվածային մահերով։ Այստեղ Ռուսաստանին այլընտրանք չկա»,- ասել է փորձագետը։ Կռիլովը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ դեռ բարի կամք չեն դրսևորել հակամարտությունը լուծելու համար, և տարածաշրջանում պահպանվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, Ռուսաստանի խաղաղության հասնելու խնդիրը չափազանց դժվար է և բացարձակապես անհնար է հույսեր փայփայել, որ կկարողանա ստիպել հակամարտող անկախ պետություններին համաձայնվել խաղաղ կարգավորման ինչ-որ մոդելի և ապրել խաղաղության մեջ։ Այսինքն Ռուսաստանը կարող է միայն միջնորդի դեր խաղալ և լինել տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը