ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը ցանկանում է ինձնից հանցագործի կերպար կերտել, որ մեկուսացնի ինձ․ Գերասիմ Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն իրականացվում է քաղաքական հետապնդում իմ և իմ կուսակցության նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Ինձ երեկ կանչել էին ԱԱԾ, սակայն ես հրաժարվել եմ բացատրություն տալուց, քանի որ Հայաստանի ԱԱԾ-ն սպասարկում է Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանում սպասարակում է Ալիևի անձնական շահերը։ Որպես Հայաստանի քաղաքացի նման կառույցում ասելիք չունեմ, հրաժարվել եմ նաև դատաբժշկական փորձաքննությունից և դուրս եկել։ Ինչպիսի ընթացք կստանա գործը՝ չեմ կարող ասել։ Եթե ուզում են կալանավորել կարող են տեղ ու ժամ ասել, գնամ հանձնվեմ։ Մենք պատրաստ ենք մեր յուրաքանչյուր արածի համար պատասխան տալ և գնալ մինչև վերջ»,- նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն հայտարարությանը, թե ինքն անցնում է Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով, Վարդանյանը նշեց, որ ինքը դրա հետ որևէ առնչություն չունի։

«Իրենք էլ դա գիտեն, դատարան ապացույցներ են ներկայացվել, իմ դեմ տրված կեղծ ցուցմունքի հետ կապված մենք հայց ենք ներկայացրել, որ սուտ մատնության հետ կապված գործ հարուցեն և առերեսում կազմակերպեն, չեն արել։ Մի տարի է՝ գործը հարուցված է, ինձ հետ որևէ քննչական գործողություն չեն արել, ես այդ գործով որպես մեղադրյալ ներգրվված չեմ եղել, ինչպես հայտարարում է Հրաչյա Հակոբյանը՝ առանց հասկանալու։ Ուզում են ինչ-որ գործ կարել, ինձնից հանցագործի կերպար կերտել, որպեսզի ինձ մեկուսացնեն։ Սա իրենց ձեռագիրն է, ես ոչ առաջին, ոչ էլ վերջին մարդն եմ, որն այս իշխանությունների հետ կապված նման իրավիճակում է հայտնվում»,- ընդգծեց Գերասիմ Վարդանյանը։

Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ ինք առնչվում է նաև մեկ այլ քրեական գործի հետ կապված մարիխուանայի օգտագործման։

«Այդ գործի հետ ես որևէ առնչություն չունեմ։ Ինձ ճանաչող յուրաքանչյուր մարդ գիտի, որ ես անգամ ծխախոտ օգտագործած չկամ։ Իրենց առաջարկել եմ արյան անալիզ տալ, մատնահետք վերցրել, բայց միտումնավոր տարել են գենետիկական անալիզի, որի պատասխանները 7-8 ամսվա ընթացքում են գալիս, որպեսզի ունենան իրենց ձեռքի տակ որպես գործ՝ լավ իմանալով, որ ես որևէ առնչություն չունեմ դրա հետ»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular