ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ որքան կկազմեն Բարսելոնայի ֆինանսական կորուստները ՉԼ-ից դուրս մնալուց հետո

ՍՊՈՐՏ

Չեմպիոնների լիգայից «Բարսելոնայի» դուրս մնալը ֆինանսական հարված կհասցնի ակումբին։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը, ակնկալում էր, որ այս տարի դուրս կգա Չեմպիոնների լիգայի առնվազն 1/4 եզրափակիչ։

Չեմպիոնների լիգայից դուրս մնալու վնասը գնահատվում է ավելի քան 30 միլիոն եվրո։

«Բարսան» հույս ուներ ստանալ 9,6 միլիոն 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, 10,6 միլիոն՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, գումարած եկամուտը հովանավորներից, հեռուստատեսությունից և խաղերից:

Այժմ կատալոնական ակումբին պետք է գոնե Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալ, որպեսզի փոխհատուցի կորուստները։ Հատկանշական է, մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար ակումբը կստանա 1,8 մլն եվրո։

Համեմատության համար՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար ակումբները վաստակում են 15,5 միլիոն, ԵԼ-ի եզրափակիչ դուրս գալու համար՝ 4,6 միլիոն, Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար ակումբները ստանում են 20 միլիոն, ԵԼ-ում՝ 8,6 միլիոն եվրո։

Աղբյուր` ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular