ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՏՁՄ-ն ամփոփեց հանրակրթական ծրագրերի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս՝ ԱՏՁՄ հանրակրթական ծրագրերի թեմայով։ Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,  ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։ 

Ասուլիսի ընթացքում բանախոսներն ամփոփեցին «Արմաթ» լաբորատորիաների 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրին մինչև տարվա ավարտ սպասվելիք նորությունները։ 

«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ընթացիկ տեղեկություն ներկայացրեց դեկտեմբերի 12-ին կայանալիք «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության վերաբերյալ, որը կրելու է «Խելացի քաղաք» խորագիրը։  

«Այս տարի արմաթցիներն իրենց ուժերն արդեն փորձել են «Դիջիկոդ» մարզային ու հանրապետական մրցույթներին, ինչպես նաև առանձին տաղավարով ներկայացել «Դիջիթեք» ցուցահանդեսին։ Այժմ «ԱրմՌոբոտիքս 2021»-ին ներկայացվել է 180 հայտ, որոնցից մրցույթի եզրափակչին մասնակցելու համար ընտրվել է 45 թիմ։ Մրցույթը կանցկացվի այս կիրակի` ժամը 10։00-17։00, Դավթաշենում գտնվող «Օլիմպավան» կենտրոնում», - հավելեց Սեդրակ Վարդանյանը։  

Բանախոսները նշեցին, որ բարձր են գնահատում պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը, որի շնորհիվ այժմ քննարկվում է մինչև տարեվերջ Սյունիքում 14 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և Կապանում 1 ԱԹՍ լաբորատորիայի հիմնման հարցը։ 

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կարողությունների 

օգտագործման մեթոդաբանությունը՝ դպրոցում դասավանդվող STEM առարկաների դասավանդման արդյունավետության նպատակով։ 

ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է 8 ԱԹՍ լաբորատորիաների հիմնում ՀՀ տարբեր մարզերում, ինչը հնարավոր է դարձել Կարեն Վարդանյանի կրթական հիմնադրամի, «Արմաթ» խմբավարների և տարբեր անհատների ու ընկերությունների կողմից կատարված ներդրումների շնորհիվ։ Նշվեց, որ այս թեմաներն առավել բովանդակային կերպով ԱՏՁՄ վարչությունը կամփոփի հունվարին կայանալիք ասուլիսին։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ 600-րդ «Արմաթ» աշխատանոցի բացումը, ինչով ամրապնդվեց ՀՀ բոլոր դպրոցներում «Արմաթ» լաբեր ունենալու ԱՏՁՄ հեռանկարը։

ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու

Աննա Դանիելյան

բջջ.՝ +374 77 138 938

էլ-փոստ՝  [email protected]

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular