ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարժե սպասել շուտափույթ կայունացման Անդրկովկասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Կովկասում հանգստություն պետք չէ սպասել: Այդ մասին հարցազրույցում ասել է բելառուս ռազմական փորձագետ Եգոր Լեբեդոկը։ Փորձագետը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նրա կարծիքով, դրանում Լեռնային Ղարաբաղի տարածքները որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին կետի առկայությունը քաղաքական վնաս է հասցնում Հայաստանի ղեկավարությանը, և նման կետի առկայությունը կարող է բարդացնել ամբողջ փաստաթղթի ստորագրումը։

«Նման փաստաթղթի վրա երկարաժամկետ համատեղ աշխատանք է պետք, և սովորաբար այն հաջողվում է կամ ամբողջական կապիտուլացիայի, կամ այն դեպքում, երբ երկու կողմերն էլ սպառել են հակամարտելու կարողությունը։ Այս դեպքում երկու գործոններն էլ դեռ առկա չեն։ Ուստի, իմ կարծիքով, մոտ ապագայում դժվար թե նման համաձայնագիր ստորագրվի։ Չնայած հնարավոր է, որ բավականին դատարկ թուղթ ստացվի և շուտով խախտվի», - ասել է Լեբեդոկը: Նա կարծում է, որ միջնաժամկետ հեռանկարում Անդրկովկասում կայունացման պետք չէ սպասել, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից զատ, տարածաշրջանի վրա աճող ազդեցություն կունենա Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը։ «Իմ կարծիքով, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ներկայիս հարաբերությունները կրում են իրավիճակային բնույթ, այլ ոչ թե ռազմավարական բարեկամություն։ Ուստի իրավիճակային քաղաքականության թուլացմամբ այս տարածաշրջանում պետք է սպասել մրցակցության աճի դրսևորումների առաջիկա 5-10 տարիներին»,- նշել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular