ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ նոր նախագիծը` Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ նոր նախագիծը`  Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը (Armenian Workforce Development Activity, AWDA)`  $7.5 միլիոն արժողությամբ և 5 տարի ժամկետով, որը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից և որի արդյունքում նախատեսվում է թվով 10000 երիտասարդների զինել պահանջված մասնագիտություններում բավարար գործնական հմտություններով` ավելի լավ աշխատանքի  հնարավորություններ ձեռք բերելու նպատակով: 

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ինչպես նաև պետական, մասնավոր և կրթական գործընկեր կառույցների ղեկավար ներկայացուցիչներ:

«Մարդկային կապիտալը առավել կարևոր է զարգացման համար, և այն Հայաստանի մեծագույն առավելությունն է: Այս ծրագիրն հասցեագրում է աշխատանքային շուկայի անհամապատասխանությունները, ներգրավելով երիտասարդներին, կանանց, մասնավոր հատվածը և ուսումնական հաստատությունները`բարելավելու «փափուկ» (soft) և տեխնիկական հմտությունները, վերափոխելու Հայաստանի աշխատանքային շուկան և գնահատելու իրավական/կարգավորիչ  փոփոխությունները, որոնք կնպաստեն երիտասարդների և կանանց համար աշխատանքային  հնարավորնությունների աճին այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և հյուրընկալությունը» - նշեց դեսպան Թրեյսին իր ելույթում:  

ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնց շրջանակում երիտասարդներին և կանանց հնարավորություն կտրվի բարելավելու իրենց հմտությունները՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան և աշխատանք գտնելու ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հյուրասիրության ոլորտներում:  

 

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ծրագիրն ուղղված կլինի 15-29 տարեկան երիտասարդներին և նրանց կներգրավի կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոտեցման միջոցով: AWDA ծրագիրը նաև սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների՝ մասնագիտական կրթության և վերապատրաստման հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնավոր հատվածի հետ՝ բացահայտելու նրանց կարիքները և կամրջելու ֆորմալ կրթությունը մասնավոր հատվածի հետ՝ օգնելու գիտելիքների փոխանցմանը և վերապատրաստմանը: Ծրագիրը կաջակցի երիտասարդներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց՝ արձագանքելով նրանց հատուկ կարիքներին, խրախուսելով նրանց ձգտումները և խթանելով մասնագիտական կատարելագործման և զբաղվածության համար ռեսուրսներ և ծառայություններ մուտք գործելու նրանց կարողությունը:

***

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Հայաստանի Ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի և «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ։ Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular