ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


21-րդ դարի միակ կապիտուլյանտն.Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

21-րդ դարի միակ կապիտուլյանտն այսօր, ինչպես միշտ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը վերածեց ոտքի վրա հորինվող ստախոսության: Սատանան իհարկե ստի հայրն է, բայց եթե իմանար, որ աշխարհում Նիկոլ է լինելու, անպայման կպատենտավորեր սուտը: Հիմա նույնիսկ դժվար է ասել, սուտը սատանայից է դուրս եկել, թե Նիկոլից:
Ի միջ այլոց, Նիկոլին լուսաբանող լրատվամիջոցները, հետագայում կարող են մեղադրվել միտումնավոր կեղծ լուրերի բազմակի տարածման մեջ:
Պատգամավոր Ռուստամյանի հարցին ի պատասխան ստեց, թե բանավոր պայմանավորվածություններ չեն իրագործում, բայց Արաքսի հովիտի արյունով պահված տարածքների որոշ մասը, հանձնել է ադրբեջանական կողմի հետ ունեցած բանավոր ըմբռնման հիման վրա:
Պատգամավոր Աբրահամյանի հարցին ի պատասխան ստեց, թե Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի օկուպացիան օրակարգ բերելու հարցը գաղտնիքներ է պարունակում և նպատակահարմար չէ բարձրաձայնել: Այնինչ ադրբեջանական օկուպացիան արդեն հասել է Հայաստանի սուվերեն տարածքներին:
Պատգամավոր Ղազինյանի հարցին, թե նոր պատերազմը թույլ չտալու համար պատրաս՞տ է հրաժարվելու պաշտոնից, հարցին պատասխանելու փոխարեն, առանց ամաչելու, որ ինքն այս դժբախտ երկրի վարչապետն է, կրկին ստեց, ասելով, թե Հայաստանում կան ադրբեջանական ցանցեր և Ղազինյանը ադրբեջանական նարատիվներ տարածողներից է: Նախ, կապիտուլյանտից լավ ադրբեջանական փաստաբան, Հայաստանում դժվար թե գտնվի: Իսկ եթե դրանք նույնիսկ կան, և կապիտուլյանտը գիտի, ապա ինչո՞ւ չեն մինչև հիմա բացահայտվել՝ իրենց հետևանքներով:
Պատգամավոր Մկրտչյանի հարցին պատասխանելու փոխարեն, կապիտուլյանտը կեղծ հարցադրում արեց, իբր դուք հիմա ուզում եք միջանցք լինի՞, թե՞ չլինի: Հետո ստեց, թե պատգամավորի քաղաքական թիմի ղեկավարությունը իբր դրսից է SMS-ներ ստանում՝ անտեսելով, որ ՀՀԿ-ն Հայաստանի այն հազվագյուտ քաղաքական ուժերից է, որը արտաքին աշխարհի հետ համագործակցում է միայն ի շահ Հայաստանի և ոչ թե հակառակը՝ ինչպես ՔՊ կոչվող հավաքածուն է: Եթե ՀՀԿ-ն դրսից SMS-ներ ստացող լիներ, 2018թ. իշխանափոխությունը չէր լինի:
Այսպես տարիներ շարունակ նիկոլական սուտը տեղ գտավ Հայաստանում, փաթաթվեց Հայաստանի վզին, խեղդեց Արցախը, քանդեց բանակը, թունավորեց ու խառնակչություն մտցրեց հայ հասարակության մեջ ու վեր բարձրացավ դեպի իշխանություն:
Միայն այսօրվա հարց ու պատասխանը բավարար էր, որ Հայաստանին ոչ ոք աշխարհում լուրջ չվերաբերվի: Եթե դու քեզ “ընտրած” Ազգային Ժողովին՝ այսինքն քո ժողովրդի ներկայացուցչական մարմնին ես ստում, բա էլ ու՞մ շահերն ես ներկայացնում այդ դեպքում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular