ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիներին անմիջականորեն ազատ արձակելու պահանջը մերժվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոան Դոնոգյուի, դեկտեմբերի 7-ին հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։

Այս թեմայով զրուցել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հաագայի դատարանի կայացրած որոշման մասին` փաստաբանն ասաց․ «Այն, որ որոշ պահանջներ բավարարվելու էին, կանխատեսելի էր, ընդ որում՝ երկու պետության մասով էլ: Երբևիցե կանխատեսում չի եղել, որ կբավարարվեն բացառապես հայկական կողմի պահանջներն ու կմերժվեն ադրբեջանական կողմի պահանջները։ Առհասարակ, միջազգայնորեն հավասարություն դնելու մոտեցումը գոյություն ունի՝ անկախ փաստական տվյալներից ու այս կարծրատիպային վերաբերմունքը կոտրելը բավականին բարդ, սակայն լուծելի խնդիր է։ Ի սկզբանե, այո՛, մտավախություն կար, որ հենց գերիների ազատ արձակման մասը չի բավարարվի, դրա մասին էր նաև վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը։ Դատարանն էլ, ըստ էության, ֆիզիկական անձեռնմխելիության, իրավունքների պաշտպանության մասով բավարարեց, բայց մերժեց անմիջականորեն ազատ արձակելու պահանջը, բայց դատարանն ավելի սահմանափակ հնարավորություն ունի, ի տարբերություն ՄԱԿ-ի դատարանի, ու գոնե ակնկալիք կար, որ վերջինս այս խնդրով ավելի պրոակտիվ կգտնվի ու կփորձի միջամտել՝ խափանելով նաև քաղաքական գործընթացներում այս խնդրի անհարկի շահարկումը, բայց, ցավոք սրտի, այս մասով Հայաստանի պահանջները մերժվել են»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular