ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է. Ագնեսա Խամոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում է.
 
Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է
Աշխարհը մերոնց- ձերոնց, ժողովրդավարների ու բռնապետերի, այս իշխանությունների ամենասիրելի՝ սեւերի ու սպիտակների բաժանելու աշխարհաքաղաքական պատկերը նոր երանգներ է ստանում:
Դեկտեմբերի 9-10-ը Միացյալ Նահանգներում կայանալու է «Հանուն Ժողովրդավարության» հեռավար գագաթնաժողովը: Դեռ տարեսկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է. «Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում և այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ»: ԱՄՆ-ում Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպաններն իրենց՝ օրերս հրապարակած համատեղ հոդվածում արդեն նշել են, որ գագաթնաժողովը միտված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ և ունի սառը պատերազմի՝ անջատողական միտում:
Եվ ահա, ժողովրդավարության անվան ներքո աշխարհը երկու մասի բաժանելու՝ դեկտեմբերի 9-ից 10-ի գագաթնաժողովին չեն մասնակցելու ո՛չ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ո՛չ բարեկամ Չինաստանը, ո՛չ բարեկամ Իրանը, ո՛չ ՀԱՊԿ անդամ որեւէ պետություն: Լինելու են «հեղափոխության» երկրներ Ուկրաինան, Վրաստանը, լինելու է Թայվանը, Բելառուսում հեղափոխական ֆիասկո ապրած Տիխանովսկայան (ի դեպ, ներկայացնելու է բելառուս ժողովրդին) եւ, իհարկե, «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը/ ի դեպ, մասնակցելու է ամենեւին ոչ ժողովրդավարության բաստիոն համարվող Անգոլայի, Կոնգոյի, Քենիայի, Մալայզիայի, Պակիստանի ու Զամբիայի ղեկավարների հետ/:
ԱԺ ամբիոնից Իրանին ավտորիատար երկիր անվանող, Լավրովին Հայաստանի եղանակային շոգ պայմաններին հարմարվելու կոչ անող, Ռուսաստանում ոչ դիվանագիտական բառապաշարով «Լավրովյան պլանի» մասին խոսող ու ոչինչ չտվող՝ հակաչինական Կրոնական ազատության միջազգային դաշինքին միացող իշխանությունն ինքն իրեն կդավաճաներ, եթե ամենահարմար պահը չընտրեր այս հակառուսական, հակաիրանական, հակաչինական գագաթնաժողովին մասնակցելու մասին հայտարարությունն անելու համար: Նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Սյունիք, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ավետում է այդ լուրը: Նույն հարցազրույցի ժամանակ բանավոր դիմում Ռուսաստանին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով: Կրկնում եմ՝ նույն հարցազրույցի ժամանակ, հենց այն պահին, երբ բանակցություններ էին ընթանում ռուսական կողմի հետ՝ նրա միջնորդությամբ Սյունիքում կրակը դադարեցնելու, մի քանի տասնյակ գերեվարվածներին վերադարձնելու, անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։
Եվ հիմա Փաշինյանը, Զելենսկին, Տիխանովսկայան ու, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները միասին քննարկելու են «ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու, ավտորիտարիզմին դիմակայելու հարցերը»: Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկներում, անվտանգային լրջագույն մարտահրավերների առջեւ եւ ունի հաշված դաշնակիցներ ու բարեկամներ: Ամենատարբեր իրավիճակներում ճարպկության մաստեր կլասների վարպետ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի ժամանակ հակառուսական, հակաչինական, հակաիրանական այս արշավին մասնակիցը չդառնալու համար:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular