ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է Երևանում կատարված սպանության փորձը (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 7-ին,  ժամը 21.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց. 1-02 ահազանգած կինը, որ Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ է, հայտնել էր, որ որդուն դանակահարել են։

Օպերատիվ խումբը  Ավետիսյան փողոց մեկնեց՝ տուժողի տուն։ 36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր կային։ Նախ պարզվեց, որ դեպքը տանը չէր եղել. տղամարդը դանակահարված վիճակում հասել էր տուն։

Մայրը, տեսնելով արնաքամվող տղային, անմիջապես ահազանգել էր 1-03 և 1-02։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները չկարողացան զրուցել տուժողի հետ։ Նա բժիշկների հսկողության տակ էր. ստացել էր մի քանի վնասվածք, այդ թվում՝ պարանոցի շրջանում։

Արաբկիրի քրեական հետախույզները  ձեռնարկած օպերատիվ հետախուզական   միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերեցին դեպքի վայրը։ Միջադեպը տեղի էր ունեցել Վաղարշյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ։

Շուտով հայտնի դարձավ նաև մասնակիցների շրջանակը։ Տուժող տղամարդու և նույն թաղամասի բնակիչներից մեկի միջև կենցաղային առիթով վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ նա ստացել էր դանակի մի քանի հարված։

Կասկածվողը 36-ամյա տղամարդ էր՝ Ավետիսյան փողոցի բնակիչ։ Նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Արաբկիրի ոստիկանները նաև բացատրական աշխատանք տարան, որը արդյունք տվեց։ Կեսգիշերին մոտ կասկածվողը եկավ բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։

36-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular