ԱՀԿ-ից հայտնել են «Օմիկրոն» հիմնամանրէի առավել քիչ վտանգավորության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի նոր «Օմիկրոն» հիմնամանրէն ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան նախորդ տեսակները: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտարարել է Առողջապահության առողջապահության կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը:
Վերջինս ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումն արդյունավետություն է դրսևորում ներկայում հայտնի բոլոր հիմնամանրէների դեմ:
«Նախնական տվյալները չեն վկայում, որ այն ուղեկցվում է հիվանդության ծանր ընթացքով: Իրականում, ամենայն հավանականությամբ, ընդհակառակն է, գնում է դեպի առավել քիչ վտանգավորության աստիճանի»,- ասել է Ռայանը՝ խոսելով «Օմիկրոնի» մասին:
Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրեն հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային երկրներում և արդեն տարածվել է մի քանի տասնյակ այլ պետություններում: ԱՀԿ-ն հիմնամանրէն անվանել է հունական այբուբենի 15-րդ տառով: