ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաագայի դատարանի տարօրինակ վճիռը․ եթե մենք պետություն ունենայինք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժեց Բաքվի դիմումների մեծ մասը՝ կողմերի ներկայացրած հայցերի շրջանակներում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկա է եղել Հաագայում դատական որոշումների հրապարակմանը։ Հայցի կազմմանը մասնակցած մեկ այլ հայտնի իրավաբան՝ Տարոն Սիմոնյանն էլ արձանագրում է, թե դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝ ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը, կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Սիմոնյանի գնահատմամբ՝ ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։ Իրավաբանների թիմը լուրջ աշխատանք է կատարել՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում նման վճիռ ունենալու հարցում։ Դատարանը, սակայն, փորձել է շատ չնեղացնել նաև Ադրբեջանին, մասնավորապես, չի պարտադրել անհապաղ վերադարձնել ռազմագերիներին, ընդամենը վճռել է ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը։ Բնականաբար, միջազգային դատարանում հրաշալի գիտեն, որ գերության մեջ որևէ հայի իրավունք էլ չի պաշտպանվելու։ Ըստ էության, վճիռը, որքան էլ իրավաբանական ձևակերպումներով քողարկված լինի, քաղաքական է։ Եվ արտացոլում է միջազգային կառույցների վերաբերմունքը Հայաստանի և նրա ղեկավարության նկատմամբ։ Մինչ փորձառու և պատրաստված իրավաբանները կռիվ են տալիս միջազգային ասպարեզում, ՄԻՊ-ն ու այլ իրավապաշտպաններ տարբեր ասպարեզներում ներկայացնում են հայ բնակչության, ռազմագերիների դեմ կատարված հանցագործությունները, ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս այդ ուղղությամբ։ Եվ մեր հանրությանը մնում է միայն ուրախանալ առանձին հաջողություններով, այլ ոչ համակարգված արտաքին քաղաքականությամբ։

Միհրան Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular