ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմն ուներ իրական ծանրակշիռ պատճառ Ստոկհոլմում Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների հանդիպմանը չգնալու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ստոկհոլմում այդպես էլ չկայացավ Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների հանդիպումը։ Միայն Հայաստանի ԱԳ խոսնակը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։

Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ չկայացավ այդ հանդիպումը` ադրբեջանագետն ասաց․ «Առաջին հերթին, կարծում եմ, նախքան հանդիպման մասին հստակ պայմանավորվածության ձեռքբերումը չարժեր ԱԳՆ մակարդակով տարածել այդ լուրը: Ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական աղբյուրները լռում էին այդ մասին: Այնուհետև, երբ հստակ էր, որ հանդիպում տեղի չի ունենալու, ադրբեջանական կողմը նախահարձակ եղավ՝ նշելով, որ Բայրամովը հրաժարվել է հանդիպումից հայ պատգամավորների՝ Արցախ կայանալիք այցի պատճառով: Դա, իհարկե, անհեթեթություն է և պետք է հստակ գնահատականի արժանանար նաև մեր կողմից: Արդեն որերորդ դեպքն է, որ Բաքուն փորձում է արգելք դնել Արցախ կատարվող այցերի նկատմամբ: Մինչդեռ, հայկական կողմն ուներ իրական ծանրակշիռ պատճառ չգնալու նման հանդիպման, քանի որ նախօրեին Արցախում ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձ էր առևանգվել և սպանվել: Ցավոք, այս չկայացած հանդիպումից հետո համանախագահները միայն ափսոսանք էին հայտնում դրա վերաբերյալ, բացի այդ՝ պատրաստակամություն էին ցուցաբերում կազմակերպելու նման մի հանդիպում առաջիկայում: Մինչդեռ արդեն երրորդ անգամ Արցախում քաղաքացիական անձի սպանության փաստի վերաբերյալ լռություն է պահպանվում: Սա շատ խնդրահարույց է, և նաև հայկական կողմի թերացման հետևանք է, քանի որ մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ Բաքվի կազմակերպված, համակարգային հայատյաց քաղաքականությունը համարժեք գնահատականի արժանանա: Հայկական կողմը, կառուցողական լինելու հետ մեկտեղ, կարիք ունի հստակ ձևակերպելու իր օրակարգը, որի հիմքում պետք է դրվեն Արցախի հայության ազատ ինքնորոշման իրավունքն ու Շուշիի և Հադրութի դեօկուպացիան: Դեօկուպացիայի հարցին չանդրադարձավ անգամ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակներում իր ելույթի ժամանակ: Չի կարելի թույլ տալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դառնա բացառապես հումանիտար հարցերով զբաղվող հարթակ՝ չարձագանքելով Բաքվի կողմից արցախահայության դեմ իրականացվող ակնհայտ հանցագործություններին անգամ և թույլ տալով, որ Բաքուն արգելք դնի անգամ հայ պաշտոնյաների Արցախ կատարվող այցերի նկատմամբ: Բաքուն հրաժարվեց այս հանդիպումից մի քանի պատճառով, որից ամենակարևորն, ըստ իս, Արցախի հարցը «3+3» կամ ավելի ճիշտ՝ «3+2» ձևաչափ տեղափոխելու նպատակն է, ինչի մասին ակտիվորեն խոսում է թուրքական կողմը: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չեզոքացնելուն ուղղված առաջարկ է: Դրա մասին հրապարակային խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Վերջինս, անդրադառնալով այս ձևաչափին, նշել էր՝ «Մենք կարող ենք հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության՝ միայն նոր մտածելակերպի և ակտիվ դիվանագիտության միջոցով»: Այս ձևաչափը մերժել է Վրաստանը, իսկ հայկական կողմը հստակ դիրքորոշում չի արտահայտում՝ առաջարկելով նախ հասկանալ, թե ինչ օրակարգով է աշխատելու այս ձևաչափը»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular