ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15-րդ անգամ կմերժեն․ փաշինյանական իշխանությունը նոր հարվածներ է պատրաստում բանակի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր 15-րդ անգամ է քննարկելու հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը, և, կասկած չկա՝ կրկին մերժելու է «Հայաստան» դաշինքի ներկայացրած Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը շարունակում է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել, չենթարկվել իշխանական խմբակի ապօրինի պահանջներին, և չնսեմացնել իր առաջատար պատգամավորներից մեկի արժանիքները։ Ընդդիմությունը չունի այլընտրանք, մեկ ուրիշ պատգամավորի թեկնածությունն առաջադրելը, ինչպես պահանջում են Անդրանիկ Քոչարյանն ու նրա ենթակաները, լրջորեն կվնասի «Հայաստան» խմբակցության հեղինակությանը։ Իսկ իշխանությունը, թերևս, օգտագործում է ստեղծված իրավիճակը՝ չորս ամսից ավելի ձգձգելով հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը, ձգձգելով նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը։ Թե ինչպիսի ծանր հարված է հասցվում Հայաստանի Հանրապետությանը, վաղուց ասված է։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը մեկ խնդիր է լուծում այս ձգձգումներով, որի մասին օրերս խոստովանեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Պաշտպանության նախարարությունում և ԳՇ-ում ծածուկ գործընթաց է գնում, հետին ամսաթվերով փաստաթղթեր են կեղծվում, փորձում են մաքրել Փաշինյանին և նրա կամակատարներին պատերազմական հանցագործությունների մեղքից, իսկ ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի վրա։ Ցավալիորեն, պատերազմում ամենաշատ վնասները կրած ՀՀ զինված ուժերը հիմա էլ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի պատանդի կարգավիճակում։ Մի կողմից, քաղաքական իշխանությունը ձգձգում է հանգամանքների հետաքննությունը, մյուս կողմից հազարից ավելի քրեական գործերով դեմոտիվացնում զինվորականներին, առավել սկզբունքային և հմուտ զինվորականներին դուրս մղում բանակից։ Այս ամենը արվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չքմեղանալու տեղ ունենա, կարողանա պատերազմի ժամանակ և հետապատերազմյան շրջանում բոլոր ձախողումների մեղքը բարդել ՀՀ զինված ուժերի վրա։

Սարգիս Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular