ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով հետաքրքիր վիճակ է ստեղծվել Նոյեմբերյան խոշորացված համայնքում: Այստեղ առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 43,75 տոկոս ձայներով: Սակայն, ինչպես երևում է, իշխող ուժին չի հաջողվի համայնքապետ ունենալ:

Բանն այն է, որ մյուս երկու ուժերը՝ «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները միասին կարող են ստանալ բացարձակ մեծամասնություն, քանի որ համապատասխանաբար ստացել են 29,55 և 26,67 տոկոս:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում այս երկու քաղաքական ուժերի միջև կոալիցիա կազմելու և համայնքային իշխանություն ձևավորելու հարցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա 2-3 օրվա ընթացքում կհայտարարվի համագործակցության մասին, և Նոյեմբերյանում ևս ՔՊ-ն կվերադառնա իրեն հոգեհարազատ կարգավիճակին, այսինքն՝ կդառնա ընդդիմություն:

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր Կողբի նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը՝ ձեռներեց, նախկինում բանկային համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մհեր Աղամյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular