ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ազատվել «տոնական» խումարից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տոնական երկարատև ճաշկերույթներից գրագետ, առանց հետևանքների դուրս գալը մեծ գիտություն է: Հայկական խոհանոցն այս դեպքում ունի իր գաղտնիքներն ու հատուկ բաղադրատոմսերը

Արման Վանեսքեհյան

Ամանորի սեղանի գլխավոր առանձնահատկություններից մեկը ոգելից խմիչքն է: Ընդ որում՝ հայկական սեղանին խմիչքներն ու ուտեստները միմյանց չեն զիջում ո՛չ բազմազանությամբ, ո՛չ քանակով: Այլ հարց է, որ ոչ բոլորն են կարողանում այս ամենը մարսել ու մի շաբաթ հետո «խելքը գլուխը հավաքած» դուրս գալ աշխատանքի: Մարդը սովորաբար տոնական օրերին այնքան խմիչք է օգտագործում, որ հետո օրգանիզմը լուրջ ու նուրբ վերաբերմունքի կարիք է ունենում: Աշխատունակության վերականգնման համար երբեմն ստիպված է լինում խիստ միջոցների, նույնիսկ բժշկական միջամտության դիմել: Եվ դա տրամաբանական  է. մի ամբողջ շաբաթ օղու-կոնյակի-գինու-շամպայնի-վիսկիի և այլ ծանոթ ու անծանոթ խմիչքի օգտագործումը տևական ժամանակ հիշեցնում է իր մասին: Սակայն հետևանքներից ճիշտ ու գրագետ ազատվելը արվեստ է, որին տիրապետելը կօգնի վերականգնվել առանց ծայրահեղ, լուրջ բժշկական միջամտությունների: Ինչպես դուրս գալ խումարից Կարելի է իհարկե, դիետոլոգների ու այլ մասնագետների դիմել, սակայն ցանկացած հայ կին կարող է այս խնդիրը հեշտությամբ լուծել, ընդ որում՝ առանց հաբերի ու ակտիվացված ածուխի: Անկեղծ ասած, տոների ժամանակ տասնյակ սեղանների մասնակցելով՝ ես հետաքրքրվել եմ տնային տնտեսուհիներից, թե ինչպես են նրանք հաղթահարում տոնական վերջին օրը: Հայկական մեթոդիկան այս առումով որոշակի առանձնահատկություններ ունի: Նույնիսկ տոների ամենավերջին օրը եթե տղամարդուն հիշեցնեք, որ վաղը աշխատանքային օր է և ոգելից խմիչքների օգտագործումը լավ կլինի սահմանափակել, նույնն է, թե փչացնեք տոնական ամբողջ շաբաթը: Տնային տնտեսուհիներից շատերը Ամանորի շաբաթը եզրափակում են խորը արմատներ ունեցող ավանդույթով` դասական խաշով: Երբ սխտորն ու օղին շատ են, իսկ սեղանին «ընկերակցում» են թթուն, կանաչին ու պանիրը… Դուք կասեք, ամեն ինչ կրկին սկսվեց: Սակայն ոչ: Որոշակի քանակի խմելուց հետո տղամարդիկ խորը քուն կմտնեն մինչ ուշ երեկո: Իսկ քանի որ դասական խաշի բաղադրության մեջ կալիումի-կալցիումի-մագնեզիումի և այլ օգտակար տարրերի մի ամբողջական շարան կա, տղամարդը երեկոյան արթնանալով, ի զարմանս իրեն կհայտնաբերի, որ ինքն իրեն նորածնի պես է զգում: Այսինքն վաղվա աշխատանքային օրվան նա լիովին պատրաստ է: Գիշերային լիարժեք քնի համար էլ կարելի է տաք թեյ խմել: Իմ «հարցմանը» մասնակցած մյուս տնային տնտեսուհիներն իրենց սիրելիներին ավանդական հայկական սպաս են առաջարկում: Ընդ որում՝ սովորական բրնձով կամ ձավարով պատրաստված սպասով գործը չի ավարտվում: Բաղադրության մեջ ավելացնում են իշլի քյուֆթան: Սակայն ոչ թե տապակած, այլ հենց սպասի մեջ եփած: Կազդուրիչ սպասին պարտադիր պետք է նաև անանուխ ավելացնել: Այս համեղ սպասը ճաշակելով՝ օրգանիզմը հեշտությամբ դուրս կգա նույնիսկ մեկ շաբաթվա գինարբուքից: Բայց սովորական բրնձով կամ ձավարով եփած սպասն էլ ոչնչով չի զիջում: Իսկ հայկական մածունն ընդհանրապես փրկություն է օրգանիզմի համար: Կրկին վերոնշյալ կալցիումի-մագնեզիումի-ցինկի պարունակությունը բավարար է, որպեսզի վերականգնվի օրգանիզմի ներուժը: Իմ անցկացրած յուրահատուկ «մրցույթի» երրորդ տեղում է դասական սոլյանկան: Ապխտած մսեղենի հինգ տեսակ, ինչպես նաև ձիթապտղի, լոլիկի, հաճարի ու կիտրոնի հավելումներ: Այս կերակրատեսակի հետ նույնիսկ 150-200 գրամ սառը օղին չի խանգարի: Ահա և վերջին տոնական օրը: Մնում է միայն մի փոքր շուտ պառկել: Առավոտյան ցնցուղ ընդունել, սափրվել ու հագնել կոստյումն ու կապել փողկապը… Աշխատավայրում բոլորը կկարծեն, որ տոներն առանց ալկոհոլի եք անցկացրել: Իսկ եթե տոնել եք գործընկերների հետ, կանայք կզարմանան, թե որքան ուժեղ տղամարդ եք, և որքան լավ է ձեր օրգանիզմը դիմակայում այդ ամենին: Գրագետ ու պատվով դուրս եկեք Ամանորի երկարատև տոնական խնջույքի սեղանից: Խումարը չի տանջի, իսկ Ամանորի շաբաթը հիշելիս միայն դրական զգացողություններ կունենաք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular