ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունները գործող ազգակործան իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն էր: Գրանցված հաջողություների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցությունը՝ առանձնաբար և դաշինքներով, հաջողություն է գրանցել 18 համայնքներում  և, կոալիցիոն ձևաչափով, տեղական իշխանություն կձևավորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: Նախատեսվում է համագործակցություն ծավալել նաև այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

Կայացած ընտրություններն անցան լարված, հակամրցակցային պայմաններում՝ պետական և տեղական իշխանության լծակների և ռեսուրսների օգտագործմամբ, բազմապիսի ապօրինությունների և ճնշումների պայմաններում: Ակնհայտ է՝ իշխանությունը պահպանելու և կենտրոնացնելու մոլուցքով տարված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է վտանգներով լի իր քաղաքականությունը տեղայնացնել նաև համայնքներում: Սակայն, քաղաքացիների ու նրանց առաջնորդող ուժերի ակտիվ դիմադրությունն ապացուցեց, որ երկիրը պատերազմի, կորուստների և աղետի առջև կանգնեցրած իշխանությունը մերժված է հանրության զգալի մասի կողմից:

Տրված քվեների և ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին և գործընկերներին: Ապազգային իշխանության դեմ մեր պայքարը շարունակվում է. ուժերն առավել համատեղելու  դեպքում մեր հայրենիքի ու նրա զավակների համար կբացվեն նոր հնարավորություններ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular