ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել էր, որ Հայաստանի մաքսային ծառայողներն արդեն իրենց ծառայությունն են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհահատվածում։

«Իհարկե, բուն գործառույթներին հարցը չի հասել, այսինքն  դա այն դեպքում կլինի, երբ համապատասխան ինչ-որ մեքենա հատի ՀՀ սահմանը և այնտեղ մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա։ Բայց մաքսային ծառայողներն արդեն տեղակայված են, որոշակի աշխատանքներ ենք տանում, որպեսզի իրենց համար աշխատանքային հավելյալ պայմաններ ապահովենք այդ հատվածներում։ Շենքերին փոխարինող ավելի հարմարավետ միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են։ Իրենք աշխատում են այնտեղ, որտեղ աշխատում են այլ պետական մարմիններ, որոնք աշխատում էին մինչ այդ։ Չեմ կարող ասել՝ ադրբեջանական կողմը կօգտվի՞ այդ ճանապարհից, թե՞ ոչ, կամ ո՞ր փուլում կօգտվեն։ Մեր մաքսավորների տեղակայումն այնտեղ ինքնանպատակ չէ, դա բազմիցս կառավարության կողմից մեկնաբանվել է, այստեղ հավելյալ մեկնաբանություն չունեմ»,- նշել էր ՊԵԿ նախագահը։

Այս թեմայով զրուցել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում ՀՀ մաքսային ծառայողների տեղակայմանը, նշեց, որ այդ ամենը կարելի է մի քանի ձևով մեկնաբանել․«Կարծում եմ՝ առաջիկայում այն ճանապարհները, որոնք կառուցվում են Ադրբեջանի կողմից, մասնավորապես՝ Արցախի օկուպացրած Քարվաճառից եկող, այդ նոր ճանապարհը կմտնի Գորիս-Կապանով, կգնա Անգեղակոթ և կմիանա Նախիջևանին։ Սա մեկ ենթադրություն, որ այդ մաքսակետերը դրվել են այդտեղ, որպեսզի այն բեռները, որոնք կմտնեն հայկական տարածք, այնտեղ կլինի մաքսակետ, հայերը կփորձեն բեռների դիմաց մաքսատուրք գանձել։ Ադրբեջանական կողմն էլ մաքսակետերը դրել է նրա համար, որ հայկական կողմի հետ կոմպրոմիսի գնա, ասի, քանի որ հայկական կողմն իրենց բեռներից գանձումներ է անում, իրենք էլ հայկական կողմից են գանձումներ անում, և եթե չեն ցանկանում՝ մաքսային խնդիրներ լինի, պետք է երկուստեք վերացնեն մաքսային վճարների կարգը։ Մենք այսօր նաև տեսնում ենք, որ հորինված «ադրբեջանական գյուղերում» բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում, բենզալցակայաններ, տներ են կառուցում»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular