ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 20-ից հետո Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները նվազել են 18 000-ով, Աբովյանում ու Վեդիում՝ գրեթե կրկնակի․ խոշոր քաղաքների ամփոփ տվյալները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Համայնքների մի մասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։

Այդ համայնքների մեծ մասում ՔՊԿ-ն հաղթել էր 2021-ի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Tert.am-ը համեմատել է մի շարք խոշոր համայնքերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները հունիսին և դեկտեմբերին։

Քանի որ ՏԻՄ ընտրությունները խոշորացված համայնքներում էին, Tert.am-ը իշխող քաղաքական ուժի ստացած ձայները առանձնացրել է միայն քաղաքային համայնքներում՝ համեմատելով դրանք խորհրդարանական ընտրություններում նույն քաղաքներում ՔՊ-ի ստացած ձայների հետ։

Այսպիսով՝  Մասիս քաղաքում 2021-ի ԱԺ ընտրություններում քվեարկությանը մասնակցած 8941 ընտրողներից ՔՊ-ի օգտին քվեարկել էր 4648 ընտրող։ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Մասիս քաղաքում քվերակությանը մասնակցել է 7319 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քվեարկել է 2557-ը։

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում հունիսի 20-ին քվեարկությանը մասնակցել է 44 597 ընտրող, որոնցից Քաղպայմանագրի օգտին քվեարկել է 25 985 ընտրող։ Երեկվա ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքում քվեարկությանը մասնակցել է 30 482 ընտրող, ՔՊ օգտին քվեարկել է 7227 ընտրող։ Այսինքն՝ քվեարկության մասնակիցների թիվն ավելացել է շուրջ 5000-ով, ՔՊ օգտին քվեարկողների թիվը՝ նվազել ավելի քան 18 000-ով։

Արարատի Վեդի քաղաքում ԱԺ ընտրություններին մասնակցել է 5156 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քվեարկել է 2690-ը։ Երեկվա ՏԻՄ ընտրություններին այդ քաղաքում քվեարկել է 5169 քաղաքացի, որոնցից 1346-ն իր քվեն տվել է «Քաղաքացիական պայմանագրին»։ Այսինքն՝ ՔՊ-ի ձայները մի քանի ամսվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել են։

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ԱԺ ընտրություններին մասնակցել է 8692 ընտրող, որոնցից 5567-ն իր քվեն տվել է ՔՊ-ին։ ՏԻՄ ընտրությունների ընթացքում Գավառ քաղաքից մասնակցել է 8373 ընտրող, ՔՊ-ի օգտին քվեարկել է 1159 քաղաքացի։

Կոտայքի Աբովյան քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 21 618 ընտրող, նրանցից 9445-ն ընտրել է ՔՊ-ին։ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին Աբովյանում մասնակցել է 15036 ընտրող, որոնցից 5293-ն իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագրին»:

Հիշեցնենք, որ սրանք ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular