ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ անդամ պետությունները խորապես անհանգստացած են ՀԱՊԿ տարածքում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և այդ նպատակներով համացանցի, այդ թվում ուղիղ հեռարձակումների աճող օգտագործման կապակցությամբ:

Այդ մասին ասված է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարների՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ընդունված հայտարարությունում:

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները ընդգծել են, որ ահաբեկչությունը իր բոլոր տեսակներով և դրսևորումներով ամենամեծ սպառնալիքներից մեկն է աշխարհի և միջազգային անվտանգության համար, ահաբեկչական ցանկացած գործողություն հանցագործություն է և չունի արդարացում՝ անկախ դրա դրդապատճառներից կամ շարժառիթից:

«Մենք վերահաստատում ենք ահաբեկչության դեմ միջազգային պայքարում միասնականությունը պահպանելու մեր հանձնառությունը՝ ճանաչելով ՄԱԿ-ի կենտրոնական և համակարգող դերը այդ հարցում։ Վերստին հայտարարում ենք, որ պետությունները առանցքային դեր ունեն ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարում՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության ամբողջական կատարմանը՝ հարգելով մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և օրենքի գերակայությունը», – հայտարարել են ԱԳ նախարարները:

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները ողջունում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Ահաբեկչական գաղափարների տարածմանը հակազդելու համապարփակ միջազգային շրջանակային ռազմավարություն» (S/2017/375) վերնագրով փաստաթուղթը՝ կոչ անելով մասնակից պետություններին հետևել այդ փաստաթղթի առաջնորդող սկզբունքներին և լավագույն փորձին:

Նրանք նաև մտահոգություն են հայտնել այդ թվում համացանցի միջոցով բռնություն և ահաբեկչություն հրահրող ատելության խոսքի և գաղափարների տարածման կապակցությամբ: ԱԳ նախարարների կարծիքով՝ ատելության քարոզը և ահաբեկչական գաղափարները կանխելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել տեղեկատվական գրագիտությունը հատկապես երիտասարդության շրջանում զարգացնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular