ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե՛ ՔՊ-ի վերնախավի, և թե՛ նրա առաջնորդի համար․ Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքների կեսից ավելում (ներառյալ նաև առավել խոշորներում՝ Վանաձոր, Աբովյան) դեռևս իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրել, որպես կանոն զիջելով այդ համայնքներում բարձր հեղինակություն վայելող, տարբեր ընդդիմադիր կամ չեզոք ուժերի։
Իշխող քաղաքական ուժի համար, որը դեռևս 4,5 ամիս առաջ կայացած համապետական ընտրություններում ստացել էր ընտրողների քվեների 50%-ից ավելին, սա աղետալի արդյունք է։ Թեև յուրաքանչյուր համայքնում կան տեղական առանձնահատկություններ, մեծ հաշվով սա մի բան է ցույց տալիս՝ ՔՊ-ին հունիսին ընտրողները զգալի մասը արդեն իսկ կարճ ժամանակում հասցրել են հիասթափվել նրա նախընտրական խոստումներից, և գիտակցել, որ նրա առաջնորդի կողմից իրականացվող "խաղաղասիրական" քաղաքականությունը ոչ միայն չի տանում խաղաղության, այլ ընդհակառակը՝ Հայաստանը կանգնեցրել է ամենօրյա սողացող պատերազմի և անվերջանալի կորուստների վտանգի առաջ։
Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար, որոնք պետք է գիտակցեն, որ թշնամուն միակողմանի զիջումներ անելու և հայրենիքի տարածքները "խաղաղության դիմաց" հանձնելու նրանց քաղաքականությունը այլևս լցրել է մարդկանց համբերության բաժակը։ Խաղաղությունը այս պայմաններում կարելի է հաստատել միայն ազգի ողջ կարողությունները համախմբելով և թշնամուն բոլոր հնարավոր ճակատներում կոշտ հակազդելով, մանավանդ, որ այն իր ներսում արդեն իսկ լուրջ խնդիրներ ունի, և նախկին ագրեսիվությամբ հանդես գալու կարողությունը չունի։ Այլապես, պետք է խոհեմաբար հեռանալ, և ճանապարհ բացել այն ուժերի համար, որոնք ունակ են դա անելու։
Անցած համայնքային ընտրությունները ցույց են տալիս դրա խաղաղ և օրինական ճանապարհը, և հուսով եմ, որ արդեն տեսանելի ապագայում, Հայաստանում կձևավորվի այնպիսի իշխանություն, որն ընդունակ կլինի ապահովել երկրի իրական անվտանգությունը, և վերադարձնել այն զարգացման բնականոն հուն։ Մինչ այդ, շնորհավորում եմ անցած ընտրություններում հաղթող ընդդիմադիր ուժերին՝ այս պայմաններում իրենք հսկայական գործ են արել, և արժանի են ամենայն դրվատանքի։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular