ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրությունները դրեցին «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման սկիզբը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին խոշորացված 36 համայնքներում։ Ու թեև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները կեղծում են, թե հաղթել են 25 համայնքներում, իրականում Փաշինյանի ղեկավարած ուժը կարող է դառնորեն սգալ ցուցադրած արդյունքների համար։ Նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիրը» համայնքապետ կունենա 19 համայնքներում, ևս մեկ համայնքում՝ հնարավոր է կոալիցիա ստեղծվի իշխանամերձ այլ ուժի հետ։

ՏԻՄ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 472 հազար 528 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը: Ամենաակտիվը Լոռու մարզի Թումանյան համայնքում են քվեարկել` 69.78 տոկոս, որտեղ հաղթանակ է տարել «Հանրապետություն» կուսակցությունը, իսկ ամենապասիվը` Արմավիրի Արմավիր համայնքում` 20.73 տոկոս: Արմավիրում առաջադրվել էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Իշխանական կուսակցությունը պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում:

Մասիսի գործող քաղաքապետ, քրեական գործով մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի գլխավորած դաշինքը է հաղթել «Քաղաքացիական պայմանագրին»՝ ապահովելով Համբարձումյանի հետագա պաշտոնավարումը: Աբովյանի քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Վանաձորում հաղթել է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ քվեների մոտ 38,6 տոկոսով։ Իսկ նրա տեղակալ Արկադի Փելեշյանի գլխավորած ցուցակի քվեները բավարար են՝ ՔՊ-ի դեմ կոալցիա ստեղծելու համար։

Ամենաուշագրավ և քաղաքական ընտրությունները կայացել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում։ Այդ գյուղերի որևէ բնակիչ չի գնացել ընտրության։ Դիտորդական կազմակերպություններն էլ էական խախտումներ են արձանագրել, հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրել իրավապահ մարմիններին։ Ընտրակաշառք և ուղղորդումներ, գաղտնիության խախտումներ ու կուտակումներ, կրկնակի քվեարկության փորձեր, քվեաթերթիկը տեղամասերից դուրս հանելու դեպքեր։ Հեղափոխական կարգախոսներով իշխանության եկած ուժը չի խորշում ընդօրինակել և կատարելագործել արատավոր բոլոր օրինակները։ Ու այդքանով հանդերձ, չի կարողանում ապահովել իր աներկբա հաղթանակը։ ՏԻՄ ընտրությունները դրեցին «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման սկիզբը։

Կարեն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular