ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Թաթոյանին փոխարինելու են Բադասյանի մտերիմով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 44-օրյա պատերազմից հետո դարձել է Հայաստանի միակ արդյունավետ աշխատող պաշտոնյան, ով իր անձնական բարձր հեղինակության և կատարած աշխատանքի շնորհիվ ահռելի վարկանիշ ունի հանրության շրջանում։ Նրա ակտիվությունը, «Քաղաքացիական պայմանագրի» հանցավոր թերացումները բացահայտելու քայլերը, սահմանամերձ բնակավայրերի իրավունքները պարբերաբար վերհանելը դարձել են Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների թշնամության պատճառ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՄԻՊ-ին մեղադրեց քաղաքական հայտարարություններ անելու մեջ, սպառնաց, թե Թաթոյանին ընդամենը մի քանի ամիս է մնացել։ Մարդու իրավունքների պաշտպանը իշխանական լրատվամիջոցների և պաշտոնյաների թիրախն է դարձել։ ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանը նշանակվում է վեց տարի ժամկետով, նույն մարդը չի կարող երկրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը։ Սահմանադրության 192-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք»։

Արման Թաթոյանի ժամկետն ավարտվում է փետրվարին․ «Քաղաքացիական պայմանագիրը» վերջապես կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու այդ պաշտոնի համար, իսկ խորհրդարանական խմբակցությունն էլ առանց այլևայլությունների կընտրի այդ թեկնածուին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Վերջինս եղել է Արարատ Միրզոյանի խորհրդականը, 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ այս տարվա ապրիլին նշանակվել արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ Նախարարություն նա տեղափոխվել էր նախկին նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությամբ, համարվում է վերջինիս կադրը։ Ամենևին չենք թերագնահատում Գրիգորյանի իրավական գիտելիքները, հատկապես, որ այս ընթացքում Քրիստինե Գրիգորյանը որևէ սկանդալում չի հայտնվել, ի տարբերություն իշխանության այլ ներկայացուցիչների՝ անհեթեթ հայտարարություններ չի արել։ Արդյո՞ք նա ունի բարձր հեղինակություն հասարակության մեջ, ինչպես պահանջում է Սահմանադրությունը։ Թերևս, այս նշանակմամբ ՔՊ-ն կվերանցի ՄԻՊ ինստիտուտի անկախությունը, իսկ նոր օմբուդսմենը կդառնա գործադիր իշխանության կցորդը։

Կարեն Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular