ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները ամբողջությամբ ձախողել են էներգետիկ անվտանգության ռազմավարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարել է Հայաստանում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին՝ ընդգծելով, որ դա պայմանավորված է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատանքի կանգնեցմամբ, ատոմակայանի վարկի սպասարկմամբ:

Այս թեմայի մասին զրուցել ենք էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանի հետ։

Հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է էլեկտրաէներգիայի թանկացումը մեր երկրում` մասնագետը ասաց. « Ո՛չ, չի կարող արդարացված լինել, որովհետև էլեկտրաէներգիայի թանկացումը երկրում տիրող էներգետիկ ճգնաժամի ուղիղ արգասիքներից մեկն է: Երբ ասում եմ ճգնաժամ, գույները ամենևին չեմ խտացնում: Մենք պետք է հասկանանք, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները ամբողջությամբ ձախողել են էներգետիկ անվտանգության ռազմավարությունը և, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտահանման քաղաքականությունը, ինչի արդյունքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի սեփականատեր «Գազպրոմ Արմենիան» որոշել էր անժամկետ կանգնեցնել այդ խոշորագույն օբյեկտի գործունեությունը: Ինչու: Որովհետև Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կառուցումը ի սկզբանե հիմնված էր էլեկտրաէներգիայի արտահանման սկզբունքի վրա, ու, մասնավորապես, կապված էր Իրանի հետ կառուցվող Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի շրջանակներում իրականացվող Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման հետ: Մենք գիտենք, որ այս նախագիծը այսօր գրեթե ձախողված է, կաթվածահար վիճակում է: Մենք չենք ավելացրել էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան: Եվ այս պայմաններում, հաշվի առնելով նաև այն հսկայական պարտքը, որը ձևավորել է այդ օբյեկտը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի հետագա շահագործումը նպատակահարմար չէ: Սա իշխանությունների ապիկար էներգետիկ քաղաքականության իրականացման ուղիղ հետևանք է: Այսինքն՝ այն, ինչ ՀԾԿՀ նախագահը ներկայացնում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառ, իրականում առաջացած ճգնաժամի հետևանք է: Դուք նաև նշեցիք ատոմակայանի վարկի խնդիրը: Այո՛, ատոմակայանի արդիականացման համար վարկի ներգրավման արդյունքում սակագնային բեռի ձևավորումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. արդիականացման աշխատանքների գրաֆիկը խախտվել էր, ինչի արդյունքում ատոմակայանը աննախադեպ երկար ժամանակով՝ 141 օրով կանգնեցվեց, և հայկական կողմը ՌԴ-ից վերցրած վարկը ստիպված եղավ մարել ավելի շուտ, քան ատոմակայանը կաշխատեր, այսինքն՝ այն ժամանակ, երբ ատոմակայանը կանգնած էր: Սա նույնպես իշխանությունների վարած հակահամակարգային և դիլետանտ քաղաքականության հետևանք է»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular