ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում գազի գինը նվազել է գրեթե 5 տոկոսով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայում գազի գինը սակարանների բացման ժամանակ նվազում են գրեթե 5 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ICE Futures սակարանի տվյալները:

Այսպես, նստաշրջանի ամենասկզբում, ըստ TTF հոլանդական հաբի ինդեքսի, հունվարյան ֆյուչերսները սակարկել են հազար խորանարդ մետրի դիմաց 1060 դոլարի մակարդակով, իսկ մի քանի րոպե անց ընկել մինչեւ 1055 դոլար:

Սա 4,8 տոկոսով պակաս է նախորդ օրվա 1108 դոլար հաշվարկային գնից: Սակարկությունների երկու ժամվա ընթացքում առավելագույնը կազմել Է մոտավորապես 1080 դոլար՝ հաշվարկային գնից 2,6 տոկոսով ցածր:

ՌԻԱ Նովոստիին հաշվարկներով, հունվարյան ֆյուչերսների միջին գինը նոյեմբերին նվազել է հազար խորանարդ մետրի դիմաց 960 դոլար, ինչը 140 դոլարով (կամ գրեթե 13 տոկոսով) ցածր է համանման հոկտեմբերյան ցուցանիշից: Ողջ աշնանը եվրոպական գազային շուկան «տենդի» մեջ էր. եթե օգոստոսի սկզբին ֆյուչերսները սակարկում էին հազար խորանարդ մետրի դիմաց 515 դոլարի մակարդակին, ապա մինչեւ սեպտեմբերի վերջը թանկացել են ավելի քան կրկնակի, իսկ հոկտեմբերի 6-ին սահմանել են պատմական ռեկորդ՝ 1937 դոլար:

Փորձագետները դա բացատրել են եվրոպական ընդգետնյա պահեստարանների լցվածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակմամբ եւ Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկով:

Նոյեմբերին այն հաղորդագրությունների ֆոնին, որ «Գազպրոմ»-ը ձեռնամուխ է եղել վառելանյութի ներմղմանը եվրոպական ընդգետնյա պահեստարաններ, գներն իջան, բայց այնուհետեւ կրկին կտրուկ բարձրացան 1100 դոլարից ավելի: Դրա համար առիթ են դարձել Nord Stream 2 AG ընկերության՝ որպես «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի անկախ օպերատորի, հավաստագրումը դադարեցնելու մասին նորությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular