ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2016 թվականին Հայաստանի ամենահնչեղ իրադարձությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2016 թվականը Հայաստանի համար լուրջ ցնցումների տարի էր: Հայաստանում, թե Հայաստանի շուրջ բազմաթիվ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Առանձնացրել ենք տարվա կտրվածքով առավել մեծ հնչեղություն ունեցած իրադարձությունները:

Ապրիլյան պատերազմ

Ապրիլի 2-ին ադրբեջանական զորքերը հարձակման անցան ԼՂ սահմանի հյուսիաարևելյան և հարավային ուղղությամբ: Ռազմական գործողությունները տևեցին 4 օր և ավարտվեցին Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությամբ: Քառօրյա պատերազմում հայկական կողմը 100-ից ավելի զոհ տվեց: Հակառակորդի հարձակումը հաջողվեց կասեցնել, սակայն մոտ 800 հեկտար տարածք մնաց Ադրբեջանի ձեռքում:

Հռոմի պապի այց

Հունիսի 24-ին Հայաստան այցելեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Պապը եղավ Գյումրիում, Երևանում և Էջմիածնում: Հռոմի պապի Հայաստան այցի խորագիրն էր «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Պապը պատարագ մատուցեց Գյումրիում, Էջմիածնում, ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում, որտեղ ներկա էին հազարավոր մարդիկ:

ՊՊԾ գնդի գրավում

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց Էրեբունու ՊՊԾ գունդը, որը շարունակվեց 2 շաբաթ: Գնդի գրավումն ուղեկցվեց բողոքի զանգվածային ակցիաներով և ոստիկանության կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ հատուկ միջոցների կիրառմամբ: Տարբեր օրերի հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին և հայտնվեցին հիվանդանոցներում: Սպանվեցին 3 ոստիկաններ: Հուլիսի 31-ին խմբի՝ գնդում մնացած անդամները վայր դրեցին զենքը: «Սասնա ծռերի» գործով դատավարությունները դեռ շարունակվում են:

 

Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի նվաճում

Օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում 20 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը ներկայացնող մարզիկը չեմպիոն դարձավ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: Հայաստանը ներկայացնող ևս 3 մարզիկ արժանացան արծաթե մեդալի:

Կառավարության փոփոխություն

Սեպտեմբերին տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: Վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը՝ Երևանի նախկին քաղաքապետը և Հայռուսգազարդի նախկին տնօրենը, որը վերջին տարիներին բարձր պաշտոն էր զբաղեցնում Գազպրոմում: Վարչապետից բացի փոխվեց կառավարության կազմի կեսից ավելին:

Այլ հնչեղ իրադարձությունների շարքում են Վանաձորում և Գյումրիում ՏԻՄ ընտրությունների անցկացումը, Հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի ստեղծումը և միացյալ զորախմբի պայմանագրի ստորագրությունը, սեպտեմբերի 21-ի զորահանդեսին՝ «Իսկանդեր» զենիթահրթիռային համալիրի ցուցադրությունը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը և խաղը Մանչեսթեր Յունայթեդում:

 Դեկտեմբերի 21-ին Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին

Նախագահ Ռոհանիի խոսքով` երկու ժողովուրդներն ունեն մեծ կապտալ, որը միմյանց կողքի բազմամյա բարիդրացիական հարաբերություններն են և այն ընդհանուր քաղաքակրթությունը, որն առկա է տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի ու Իրանի միջեւ:

Հայաստան կատարած  այցի շրջանակներում ԻԻն Նախագահ ՀասանՌոհանին վստահեցրեց նաև, որ Ազատ տնտեսական գոտին կարող է նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը տնտեսական առումով: «Հայաստանի աշխարհագրական եւ Իրանի աշխարհագրական դիրքերը եւս չափազանց կարեւոր են, ու երկու երկրները կարող են ունենալ տարանցիկ միջանցք, հուսիս-հարավ առանցքում»,-ասաց Իրանի նախագահը` վստահեցնելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները խոչընդոտող ոչ մի հանգամանք չկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular