ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս․ քաշքշել են աջակից կուսակցության անդամներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաև Կոտայքի մարզի Գառնի համայնքում, որտեղ ընդամենը երկու քաղաքական ուժ է առաջադրվել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և նրա կցորդ «Հանրապետություն» կուսակցությունը։ Խոշորացված համայնքը մեծ չէ, պարփակված է Գառնի, Գեղադիր, Գողթ, Հացավան, Ողջաբերդ գյուղերի սահմաններում, ունի 9196 ընտրող։ Թվում էր, այստեղ ընտրություններն անցնելու են «ջան ասելով, ջան լսելով», բայց պարզվում է՝ ամեն գնով հաղթանակ ապահովելու մոլուցքով տառապող իշխանական ուժը որոշել է կանգ չառնել ոչնչի առջև։

Օրեր առաջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ մի խումբ կուսակիցների հետ, ներխուժել են «Հանրապետություն» կուսակցության շտաբ, հայհոյանքներ հնչեցրել, քաշքշել և ծեծել շտաբի ակտիվիստներին։ Թերևս, այդկերպ փորձել են նաև համայնքում վախի մթնոլորտ սերմանել, իրենց աջակցող Արամ Զավենի Սարգսյանի թիմակիցներին բացատրել, թե ով է տերուտիրականը Գառնիում։ Մեղրիում կրած պարտությունից և քաղաքապետի պաշտոնը կորցնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիրը» նույնիսկ իրեն աջակցող կուսակցությանը չի կարողանում ներել մրցակցությունը։ Տրամաբանական կլիներ, եթե Գառնիում կատարվածից հետո «Հանրապետություն» կուսակցությունն այնքան բարոյականություն և արժանապատվություն ունենար, որ հրապարակայնացներ դեպքը, իրազեկեր կատարվածի մասին, հանցագործության մասին հաղորդում ներկայացներ ոստիկանություն։ Բացարձակ․ Արամ Սարգսյանի բուռն միջամտությամբ որոշվել է միջադեպը կոծկել, այդ մասին ոչինչ չհայտնել սոցիալական ցանցերում, չխաթարել ՔՊ-«Հանրապետություն» իդիլիան, որպեսզի Արամ Սարգսյանն էլ շարունակի Հանրային հեռուստաընկերության եթերում գովել Նիկոլ Փաշինյանին և նրա ապիկար թիմին։

Միջադեպի մասին երեկ տեղեկացրել է «Անկախ դիտորդ» կազմակերպությունը, որի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հանցագործության մասին հաղորդում է պատրաստում: «Քաղաքական ուժերի, և, առավել ևս, իշխանության մտքով անգամ չպետք է անցնի քաղաքական հարցերը բռնությամբ լուծելը: Գառնիի բռնությունը օգոստոսին Ազգային Ժողովում ՔՊ-ի կազմակերպած բռնության անհետևանք մնալու պտուղներն են»,- նշել է Իոաննիսյանը:

«Հանրապետություն» կուսակցությունն էլ մինչ այս պահը չի արձագանքել Իոաննիսյանի հայտարարությանը, չի հերքել միջադեպը։ Թերևս, վախենում են զրկվել Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունից։

Հայկ Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular