ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեբատները լսելուց հետո ում կընտրեի ես, եթե լինեի վանաձորցի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային հեռուստատեսությամբ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հեռուստաբանավեճն է ընթանում։  10 թեկնածու ուժերից 8-ի ցուցակների առաջին համարները, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուները մասնակցում են դեբատներին։ Շատ ուշագրավ տեսարան է։ Եթե ընտրողն անգամ բացարձակապես չի հետեւել քարոզարշավի ընթացքին եւ մինչեւ այսօր անգամ չի ճանաչում առաջադրված թեկնածուներին, ըստ իս, միայն այս դեբատներին հետեւելու դեպքում կարող է իր որոշումը կայացնել եւ ընտրություն կատարել։ Դեբատներն իսկական լակմուսի թուղթ են, որ ցույց են տալիս, թե ով ով է։

Այսօրվա եթերում ամեն ինչ կար՝ եւ իշխանական ստախոսություն, եւ նախընտրական պոպուլիզմ, եւ խոսքի ու մտքի անհարթություններ, եւ փոխադարձ մեղադրանքներ ու պատասխանատվությունը դիմացինի վրա բարդելու փորձեր։ Իհարկե, հարցերի շրջանակը, որը Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչներն էին հավանաբար ընտրել, շատ վատն էր՝ մեր կյանքի ու Վանաձորի իրականության հետ քիչ կապ ունեցող եւ ակնհայտորեն իշխանական թեկնածուին առավելություն ընձեռելու մտադրությամբ, բայց անգամ դա չէր խանգարում, որպեսզի հասկանաս, թե այս 8 անձից ով ինչ արժե։ Գրագետ ընտրողն այս 8 հոգանոց կազմից կգտներ իր թեկնածուին, իշխանականն՝ իր, փորձառու կադր փնտրողն՝ իր, կոմունիստական նոստալգիա ունեցողն՝ իր, ամուր ձեռք երազողն՝ իր։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ թեկնածուներին, ապա տհաճ էր այն գզվռտոցը, որ շարունակ ծագում էր իշխանական թեկնածու, Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի եւ Վանաձորի վերջին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջեւ։ Պարզ էր, որ իրար նկատմամբ նման թշնամանքով լցված պաշտոնյաները վերջին երեք տարին նման ձեւով անհնար է, որ համագործակցեին եւ դրանից հաստատ Վանաձորն ու Լոռին են տուժել։ Միայն այն փաստը, որ Ասլանյանը մարզպետի ամեն խոսքից հետո բացականչում էր՝ «Ձեզ սխալ են զեկուցել», «Սուտ է», արդեն բավարար էր հասկանալու համար, թե ինչ մթնոլորտ է տիրել իշխանության ներսում։ Շատ հին ու ժամկետանց էր հնչում ՀԿԿ-ի ներկայացուցչի խոսքն ու զարմանալի էր, թե ինչու են կոմունիստներն առհասարակ թեկնածու առաջադրել։

Հասկանալի էր «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի պահվածքը, որն ամեն հարցին պատասխանելիս իր պարտքն էր համարում հնչեցնել պարոն Ծառուկյանի անունը եւ ընդգծել իր ակնածանքը նրա հանդեպ։ Նախկին ոստիկանը խոսում էր ոստիկանական կարգապահություն սահմանելու անհրաժեշտության մասին եւ հասկանալի էր, որ ընտրվելու դեպքում ինքը քաղաքը «շարելու է պլացում»։ Պարզ էր, որ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչը՝ ընտրվելու դեպքում, կոալիցիա է կազմելու «Ասլանյան դաշինքի» հետ, իսկ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը ինտելիգենտ տեսք ունի, բայց ակնհայտորեն ընտրվելու՝ շատ փոքր շանսեր։

Եթե ես վանաձորցի լինեի, այս 8 թեկնածուից կընտրեի «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Վահե Դոխոյանին, որը շահեկանորեն առանձնանում էր այս կազմից իր լրջությամբ, կոնկրետությամբ եւ կոռեկտությամբ։ Կարծում եմ՝ նրանից լավ քաղաքապետ կստացվի։

Սվետա Մարտիրոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular