ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ հավատում, որ Հայաստանի ներկայացուցիչը ճնշման տակ է ստորագրել փաստաթուղթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ գերիների հարցը օրակարգային չէր։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե ինչու չի քննարկվել իրավապաշտպանն ասաց․ «Նրանք այնտեղ բարձրագույն բաների մասին են խոսել, իսկ կներեք էլի, իրենց համար գերիներ՝ 10 հոգի, 100 հոգի, ի՞նչ հաշիվ է: Այնտեղ լուծվել են մեծ խնդիրներ, և երբ ասում են՝ ճնշման տակ է Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել, ես չեմ հավատում: Դա սրտից բխած, նույն համընկնությունն է Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերի հետ: Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը կարող էր չգնալ, որովհետև Հայաստանի դերակատարությունը զրոյացված է: Խոշոր առևտուր է գնում, և հայի ցավը, գերիների ընտանիքը նրանց չեն հետաքրքրում: Երբ մենք խոսում ենք հայկական շահերի մասին, պետք է հստակեցնենք՝ մենք խոսում ենք ազգային շահերի՞, թե՞ այս իշխանությունների շահերի մասին, որովհետև դրանք տարբեր են: Այնտեղ Հայաստան չկար, կար իշխանության ներկայացուցիչ, որը համաձայն է այդ ամենի հետ, այլ հարց է, որ մանիպուլյացիաներով փորձում են ցույց տալ, թե իբր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տապալեց բոլորին և այլն. դա արհամարհանք է ժողովրդի հանդեպ, իրոք անմեղսունակի տեղ են դնում: Դուք նայեք քարտեզին և տեսեք՝ ինչ է տեղի ունենում»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց. «Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը այդքան միամիտ է, ես ստիպված եմ պաշտպանել Փաշինյանին բոլոր նրանցից, ովքեր ասում են, թե նա չի կարողանում, ունակ չէ, և այլն. Բացարձակապես, նա ձեռքին ունի հստակ մշակված ծրագիր, որով գնում է: Ինչ վերաբերում է նրա հայտարարած տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելուն, ապա Էրդողանը ասել է, որ այս դարը Թուրքիայի դարն է, և այս իշխանությունը գոնե նոր գործընկերների հետ պետք է իրեն համաձայնեցված պահի և չհակասի այն ամենին, ինչ ասում է Էրդողանը: Էրդողանը չարաչար սխալվում է, չարաչար սխալվում է նաև այս իշխանությունը: Նրանք այնպես են սայթաքելու, որ ես ստիպված եմ լինելու իրենց իրավունքները պաշտպանել այն տեղերում, որտեղ իրենք հայտնվել են: Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի մտածում այն, ինչ ասում է, նա ասում է այն, ինչով պետք է խաբվի և մոլորության մեջ ընկնի ժողովուրդը, այնինչ հրաշալի գիտի Փաշինյանը, որ այն, ինչ պահանջվում է իրենից, քարտեզի վրա մինիմում գինն է»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular