ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձմեռ պապից կխնդրեմ, որ մեր զինվորները ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, մայրերին.Արթուր Ալեքսանյան. Բացառիկ հարցազրույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական մարզաշխարհի պատմական ոսկե տարին ավարտվում է: Այս տարին հայկական սպորտում կհիշվի որպես օլիմպիական ամենամեծ նվաճման տարի:

2016 թվականի օգոստոսի 16-ին հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 20-ամյա դադարից հետո Հայաստանի համար նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը: Սա հայկական մարզաշխարհի վերջին տարիների ամենամեծ նվաճումն է:

Ոսկե մեդալը Արթուր Ալեքսանյանի կրծքին փայլեց ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով զոհված Ռոբերտ Աբաջյանի նկարը պատկերող շապիկով՝ ի նվիրում հայ զինվորներին:

Արթուր Ալեքսանյանը 2017 թվականը կդիմավորի հայ զինվորի մասին երազանքով՝ սահմանը պաշտպանող բոլոր զինվորները առողջ վերադառնան իրենց տները:

Ներկայացնում ենք հայկական սպորտի ոսկե տարվա վերջին հարցազրույցը օլիմպիական չեմպիոնի հետ:

Արթուր, ինչպիսի՞ տարի էր 2016 թվականը քեզ համար:
 

2016 թվականն իսկապես հրաշալի տարի էր ինձ համար, օլիմպիական բարձունքի տարի էր: Իմ ամբողջ կյանքում կհիշվի 2016 թվականի օգոստոսի 16-ը, այն օրը, երբ ես նվաճեցի օլիմպիական ոսկե մեդալը: 2016-ում բացթողումներ էլ եղան, բայց գտնում եմ, որ օլիմպիական ոսկին փակեց բոլոր այդ բացթողումները:

Երրորդ տարին անընդմեջ ճանաչվում ես Հայաստանի լավագույն մարզիկ: Ի՞նչ է քեզ համարայդ կոչումը:

Պատիվ է երեք տարի անընդմեջ ճանաչվել Հայաստանի լավագույն մարզիկ, ինչի համար շնորհակալ եմ բոլոր ինձ քվեարկողներին: Այս կոչմանը եւ այս նվաճումներին չէի հասնի, եթե չլինեին իմ մարզիչները, հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը. նրանց եմ շնորհակալ եմ, որովհետեւ առանց նրանց հաղթանակներ չէի ունենա: Իսկ ամենամեծ շնորհակալությունս Աստծունն է: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ սպորտին եւ հասել եմ ամենաբարձր տիտղոսին: Զգում եմ, որ կարող եմ շարունակել պատմություն կերտել եւ Հայաստանի պատիվը միշտ բարձր պահել:

Բոլոր հնարավոր մեդալները քեզ հաջողվել է նվաճել, մարզաշխարհում ամենամեծ բարձունքին հասել ես: Քո՝ գյումրեցուդ, հաջողության գաղտնիքը ո՞րն է:

Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչպես է ինձ հաջողվել բոլոր նվաճումները ձեռք բերել սպորտում: Երեւի, առաջ շարժվելու շատ մեծ ձգտում կա իմ մեջ, նորանոր հաղթանակներ ձեռք բերելու, հաղթանակներին հասնելու: Եթե ես իմ առջեւ ինչ-որ նպատակ եմ դնում, այնպես եմ անում, որ հասնեմ իմ նպատակին ցանկացած գնով, նույնիսկ շատ բաներ զոհաբերելով, շատ բաներից ինքս ինձ զրկելով:

Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո ի՞նչ փոխվեց Արթուր Ալեքսանյանի կյանքում, Արթուր Ալեքսանյան մարդու մեջ:

Փոփոխությունները միայն դրական են եղել: Ես հասա իմ կյանքի, մարզական կարիերայի ամենաբարձր կետին, սպորտային նպատակին: Իսկ օլիմպիական չեմպիոն դառնալով՝ չեմ կարծում մարդ պետք է փոխվի մարդկային տեսակետից: Ես չեմ տառապում աստղային հիվանդությամբ, ես նույն Արթուրն եմ, նույն մարդը: Չնայած, դա ես չէ, որ պետք է ասեմ, փոխվել եմ, թե ոչ, երեւի ինձ հետ շփվողները կասեն: Բայց, իմ կարծիքով, ես չեմ փոխվել, չեմ մեծամտացել եւ ոչ մեկի վերեւից չեմ նայում:

Անձնական կյանքի ժամանակ մնո՞ւմ է: Անձնական կյանքում փոփոխություն կա՞:

Վերջերս լուրեր էին տարածվել, թե ես ամուսնանում եմ (ծիծաղում է): Անձնական կյանքում ոչ մի փոփոխություն չկա, նման բան չկա, ես չեմ ամուսնացել, չեմ ամուսնանում: Բոլորը զանգում հարցնում են, թե ամուսնացել եմ… Ոչ:

Սիրտդ դեռ ազատ է:

Այո:

Եթե սիրահարվես, ըստ քեզ, կարո՞ղ ես համատեղել սպորտն ու անձնական կյանքը:

Իմ կարծիքով, ես կկարողանամ այդ երկուսը համատեղել: Ինձ մոտ կստացվի: Չեմ կարծում, թե սպորտն ու անձնական կյանքը անհամատեղելի են: Ուղղակի պետք է ունենաս համպատասխան կողակից՝ հասկացող եւ ըմբռնող: Թերեւս, ես կկարողանամ:

Ի՞նչ տրամադրությամբ ես պատրաստվում դիմավորել Նոր տարին:

Տոնական տրամադրություն դեռեւս չկա: Կարծում եմ, պատճառն այն է, որ մինչեւ օլիմպիական տարվա վերջ մեր թիմը մարզումների մեջ եղավ, հավաք անցկացրինք Ծաղկաձորում: Այն օրերին, երբ բոլորը տոնական եռուզեռի մեջ էին, տոնական առեւտուր, տոնածառ դնել եւ այլն, մենք մարզադահլիճում էինք: Միայն դեկտմերի 27-ին ավարտեցինք մարզումները: Մի քանի օր կհանգստանանք եւ նոր տարում կսկսենք նոր մրցաշրջան, մարզումներ, մրցումներ:

Այս տարի Նոր տարին նշելու եմ ընկերական միջավայրում. ընկերներիս հետ մեկնում եմ Լաս Վեգաս, այնտեղ եմ դիմավորելու 2017 թվականը:

Ամանորի գիշերվա հեքիաթին, խորհրդավորությանը հավատո՞ւմ ես:

Ինչ-որ չափով հավատում եմ:

Արթուր, ի՞նչ երազանքով էիր դիմավորել 2016 թվականը, իրականացա՞վ քո երազանքը:

Նոր տարվա գիշերն անցյալ տարի երազանք չէի պահել, բայց հիշում եմ, որ մինչեւ Օլիմպիական խաղերը չի եղել այնպիսի մի օր, որ օլիմպիական ոսկե մեդալի մասին չմտածեի:

Ի՞նչ երազանքով կդիմավորես 2017 թվականը, ի՞նչ կուզես Ձմեռ պապից քեզ համար:

Ձմեռ պապի գոյությանը հավատացել եմ փոքր տարիքում, մինչեւ 7-8 տարեկանս: Շատ եմ սիրել Ձմեռ պապից նվեր ստանալ: Ինքս էլ սիրում եմ շատ նվերներ անել մարդկանց: Չնայած, որ երբեք Ձմեռ պապ չեմ եղել:

Այս տարի Ձմեռ պապից ինձ համար ոչինչ չեմ խնդրել: Մեր ժողովրդի ու զինվորների համար երազանքով կդիմավորեմ նոր տարին. թող մեր ժողովուրդը խաղաղ երկնքի տակ ապրի, հարուստ լինի, իսկ մեր զինվորները ողջ-առողջ հետ վերադառնան իրենց ընտանիքներ, մայրերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular