ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքը ահաբեկել է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանությունը լուրջ մտահոգություններ ունի մի շարք համայնքներում կանխատեսելի պարտության հեռանկարից․ որոշ համայնքներում ուսումնասիրություններ, փակ հարցումներ են իրականացվել հատուկ ծառայությունների խողովակներով, և դրանց արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն Նիկոլ Փաշինյանի թիմի համար։

Բացի Նիկոլ Փաշինյանի և նրա ապիկար թիմի նկատմամբ առկա խիստ ընդգծված և օբյեկտիվ բացասական վերաբերմունքից, իրավիճակը խորանում է նաև իշխանության առանձին թեկնածուների նկատմամբ մարզերի բնակիչների կարծիքի պատճառով։ Իշխանություններն առանց երկար մտածելու տարբեր ծաղրածուների, վարկաբեկված անձանց, նախկինների օրոք անմաքուր վարքով աչքի ընկնողների է առաջադրել, իսկ շատ դեպքերում «Քաղաքացիական պայմանագիրը» մամուլից է տեղեկանում իրենց թեկնածուների խոցելի տեղերի մասին։

Վարդենիսի քաղաքապետի իշխանական թեկնածու Արամ Մելքոնյանն, օրինակ, օրեր առաջ Երևանում փրկության գործողություն էր բեմադրել։ Իր համերկրացուն բերել էր Երևան, «Հաղթանակ» կամրջի մոտ տեսագրել՝ իբր համոզում է և փրկում ինքնասպանությունից։

Գավառում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Նարեկ Գրիգորյանը Գեղարքունիքի նախկին փոխմարզպետն է, ով բանակից ժամանակին ազատվել էր ինքնավնասում անելու պատճառով։ Իսկ մարզում էլ հայտնի է քրեական մի գործով, որտեղ նրա աներն ու կինը անցնում են հափշտակության դեպքերով։

Վայքում իշխանական թեկնածուն՝ Մխիթար Մաթևոսյանը Վայքի տարածաշրջանում հայտնի է որպես «կրիմինալ» անցյալ ունեցող անձ, ով առանձնապես խոշոր չափերի վնաս է հասցրել պետությանը՝ կաֆել-մետլախի հափշտակություն անելով։

Իրականացված հարցումները մտահոգիչ են ՔՊ-ի համար, պարզվել է, թե նույնիսկ կոալիցիայի շանս չունեն, ընդդիմադիր որոշ թեկնածուներ կեսից ավելի քվեներ են ստանալու և միանձնյա ղեկավարում ստանձնեն։ Մասնավորապես, մեր աղբյուրի պնդմամբ՝ նույն Վայքում անցկացված հարցմամբ պարզվել է, որ Կառլեն Մինասյանը 50 տոկոսից ավելի քվե է ստանալու։ Իշխող ուժի համար բարդ է լինելու նաև Ապարանում, որտեղ ընդդիմադիր «Եղիազարյան» դաշինքը բավական բարձր հեղինակություն ունի, իսկ իշխանության թեկնածուն Աղվան Հովսեփյանի նախկին հովանավորյալն է, ՀՀԿ նախկին անդամ։ Հարցումները նաև պատրվակ են դարձել իշխանության համար՝ ճնշումներ բանեցնելու բնակչության, պետական ծառայողների դեմ, որպեսզի հնարավորինս նվազեցնի ընդդիմության քվեները, որ «Քաղաքացիական պայմանագրի»՝ թեկուզ սակավ քվեներ ստացած թիմերը կարողանան կոալիցիաներ կազմեն այլ ուժերի հետ։

Կարեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular