ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Սուրենյանցի դեմ իշխանությունն առաջադրել է միանգամից երեք թեկնածո՞ւ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ խիստ ուշագրավ պատկեր է ձևավորվել հատկապես Նոր Հաճն խոշորացված համայնքում։ Այստեղ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին և շատ ակտիվ հրապարակային քարոզարշավ է իրականացնում՝ հավասարապես քննադատելով թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և թե՛ տեղական կոռուպցիոն բուրգին։ Նորհաճնեցիների շրջանում համոզմունք կա, որ իշխանությունը Սուրենյանցի դեմ փաստացի առաջադրել է միանգամից երեք ցուցակ: Նախ՝ իշխող ուժը հանդես է գալիս հենց իր՝ ՔՊ-ի «դեմքով»։

Հաջորդը «Գագիկ Մաթևոսյան» դաշինքն է, որն առաջադրել է Նոր Հաճնի քաղաքապետին, որի կազմած ցուցակը, ինչպես Նոր Հաճնում են ասում, ներառում է տեղական կոռուպցիոն բուրգի ներկայացուցիչներին։ Տեղում կես կատակկես լուրջ ասում են, թե այս միավորը Նոր Հաճնի, այսպես ասած, «Սամվել Բալասանյան» դաշինքն է։ Հաջորդ «անկախ» դիրքերից հանդես եկող ուժը Նոր Գեղիի համայնքապետի անունը կրող «Վարդան Պապյան» դաշինքն է, որին ևս Նոր Հաճնում դասում են «օրիգինալ ընդդիմադիրների» շարքը։

Բանն այն է, որ Վարդան Պապյանը դեռ մեկ ամիս առաջ այս տարածաշրջանի ամենակարկառուն քպականներից էր համարվում, ԱԺ ընտրություններում ղեկավարել է ՔՊ նախընտրական շտաբը ու հարազատ կուսակցությունից իբր «խռովել» է միայն այն պատճառով, որ կարողանա «ինքնուրույն» մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Այս ամենով հանդերձ, Նոր Հաճնի ընտրությունները խիստ ինտրիգային ու անկանխատեսելի են, և չի բացառվում, որ Սուրեն Սուրենյանցի կուսակցությունը բավականին տհաճ անակնկալ մատուցի իր մրցակիցներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular