ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկաները գնում են նախկինների ճանապարհով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը միայն այս տարի արդեն երեք անգամ շահել է պետական գնումների խոշոր մրցույթներում:
 
Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
 
Հարցին, թե արդյո՞ք այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան` քաղաքագետն ասաց.  «Քաղաքական կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է, իհարկե, ցանկացած մարդ՝ անկախ այն բանից՝ նրա հարազատը պաշտոնյա է, ընդդիմադիր գործիչ, թե մեկ ուրիշն է, իրավունք ունի բիզնեսով զբաղվելու: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այսինքն որևէ մեկը չպետք է կաշկանդված լինի միայն այն պատճառով, որ իր հարազատը պաշտոնյա է: Մյուս կողմից՝ գործ ունենք մի երևույթի հետ, որը բացարձակապես կապ չունի Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնես տաղանդի հետ, որովհետև ստացվում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մարդկանց բիզնես տաղանդը սկսվում է «դրսևորվել», երբ նրանց հարազատը դառնում է բարձրաստիճան պաշտոնյա: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տարիներին խոսում էր իր որդիների բիզնես ունակությունների մասին: Հարց է առաջանում. այդ ունակություններն ինչո՞ւ առաջացան հենց այն ժամանակ, երբ Քոչարյանը երկրի ղեկավարն էր: Նույն տրամաբանությամբ՝ այդ ինչո՞ւ մինչև հեղափոխությունը կամ մինչև Ալեն Սիմոնյանի բարձրաստիճան պաշտոնյա դառնալը նրա եղբոր բիզնես գործունեության մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէր, ու հանկարծ նա դարձավ շատ հաջողակ բիզնեսմեն ու պետական մրցույթներում սկսեց հաղթող ճանաչվել. ակնհայտ կոռուպցիոն դրսևորում է: Ցավոք սրտի, ամեն օր հավասարության շատ պինդ նշան ենք դնում նախկին քրեաօլիգարխիկ համակարգի և գործող իշխանության միջև, ըստ էության, այլևս որակական որևէ տարբերություն չի էլ մնացել: Ի դեպ, սա դրսևորվում է բոլոր ոլորտներում, նույնիսկ ՏԻՄ ընտրություններում, որովհետև եթե նայեք իշխանության ցուցակներում ինչ անձինք են հայտնվում, ակնհայտ է, որ գնում է հին համակարգի որոշ ներկայացուցիչների սերտաճում գործող իշխանությանը ու «նոր օլիգարխիայի» ձևավորումը: Այդ շարքից է նաև Ալեն Սիմոնյանի եղբոր պատմությունը»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular