ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
 
«Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, փողհար-թմբկահարների, ինչպես նաև զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։

ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնա­գետ­ների լսում­ներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, բարիտոն սաք­սոֆոն, գա­լարափող, շե­փոր, ալտ, տենոր, բարիտոն, տրոմբոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական փողային և հարվածային գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Լսումներն անցկաց­վելու են ՊՆ զորամասերից մեկի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.

ա. 2022թ. հունվարի 11-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

բ. 2022թ. հունվարի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

գ. 2022թ. հունվարի 13-ին` ժամը 11:00ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության մարզերի տարածքային ստորաբաժանումների մասնագետ երաժիշտ զորակոչիկների հետ,

դ. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպա­տակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2022թ. հունվարի 14-ին` ժամը 11:00- ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տա­րածքային ստորա­բաժա­նումների պարարվեստի մասնագետ զորա­կոչիկների հետ։

Մանրամասների համար կարող եք դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular