ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ եղանակ է սպասվում ողջ դեկտեմբերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը.

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+1⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+12⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -11…-13⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-32⁰C, առավելագույնը՝ +18…+22⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +7…+10⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -17…-21⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -31…-36⁰C, առավելագույնը՝ +15…+18⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+15⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -16…-20⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -26…-31⁰C, առավելագույնը՝ +19…+21⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 19-20 մմ)

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+3⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +14…+17⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -7…-11⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -15…-20⁰C, առավելագույնը՝ +22…+26⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 21-23 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0…+1⁰C, լեռնային շրջաններում` -4…-6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10…+12⁰C, լեռնային շրջաններում՝ +6…+10⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -11…-13⁰C, լեռնային շրջաններում` -17…-21⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22…-23⁰C, առավելագույնը՝ +18…+19⁰C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-26⁰C, առավելագույնը՝ +14…+15⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մ

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2…+5⁰C, նախալեռնային շրջաններում` -1…-3⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +14…+18⁰C, նախալեռնային շրջաններում՝ +7…+10⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5…-9⁰C, նախալեռնային շրջաններում` -16…-20⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-18⁰C, առավելագույնը՝ +25…+26⁰C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-30⁰C, առավելագույնը՝ +20…+23⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Արցախ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +2…+6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +14…+19⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև` -5…-8⁰C։ Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 20-27մմ):

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+2⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+12⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -11…-13⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8⁰C, առավելագույնը՝ +22⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular