Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Ալեքսադնր Գրադսկիին
ՄՇԱԿՈՒՅԹՄոսկվայի «Գրադսկի հոլ» թատրոնում վերջին հրաժեշտն են տվել երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկիին: Երաժշտին հուղարկավորել են Վագանսկի գերեզմանատանը:
Ինչպես փոխնցում է Gazeta.ru-ն, քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել ՌԴ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, երգիչներ Լև Լեշչենկոն, Գրիգորի Լեպսը, Լեոնիդ Ագուտինը, Ալեքսադնր Ռոզեմբաումը, Սերգեյ Մազաևը, երգչուհի Պելագեան, կոմպոզիտոր Ալեքսեյ Ռիբնիկովը:
Հիշեցնենք, որ Գրադսկին կյանքից հեռացել նոյեմբերի 28-ին 72 տարեկանում: Հայտնի է, որ ամռան վերջին երաժիշտը վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինումից հետո, սակայն, որոշակի առողջական խնդիրներ էին ի հայտ եկել: