ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտագաղթը շարունակվում է, իսկ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021 թվականի 8 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը ժամանածների թվից ավելի է 64.078-ով։ 9 ամսում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը ժամանածների թվից ավելի է 74.506-ով, իսկ 10 ամսում` 84.934-ով։ Ստացվում է, որ Հայաստանից միգրացիայի բացասական սալդոյի տեմպերը 3 ամսում աճել են գրեթե 21 հազար մարդով (33 տոկոս)։ Մասնագետներն ահազանգ են հնչեցնում, որ այս տեմպերը գնալով սաստկանալու են, մինչդեռ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում։ Ըստ երևույթին, իշխանությունը ինքն է որոշել խթանել արտագաղթը՝ հասկանալով, որ երկրից հեռանում է հատկապես իշխանությունների քաղաքականությունից դժգոհ, պատերազմում կրած պարտությունից հետո հոգեբանորեն և ֆինանսապես տուժած խավը։

Կառավարությունը մի կողմից շարունակում է խաբել ժողովրդին, իր ծրագրերում լկտիաբար խոսել ժողովրդագրական իրավիճակի փոխման, ՀՀ բնակչության թիվը ներգաղթի և բնական հավելաճի շնորհիվ ավելացնելու մասին, մյուս կողմից ինքն է գործուն քայլերով նպաստում երկրի դատարկմանը։ Իրավիճակը շտկելու բազմաթիվ եղանակներ կան, այդ թվում՝ տնտեսությունը վերականգնելու, ՀՀ քաղաքացիներին օգնելու, ի վերջո նոր իշխանություն ձևավորելու միջոցով կրկին հույս արթնացնել, որ Հայաստանում ապագա կա։ Մինչդեռ, այդ կարգախոսը չարաշահած իշխանությունն ինքն է շահագրգիռ արտագաղթի մեջ, այդ եղանակով փորձում է նվազեցնել գործող վարչախմբի քաղաքականությունից դժգոհ զանգվածի թիվը։

Թադևոս Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular