ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասա` ինչ է սիրտդ ուզում, ասեմ՝ ինչ հիվանդություն ունես դու

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Մարդու օրգանիզմը իսկապես զարմանալի  երևույթ է: Մեր ներսում միաժամանակ տեղի են ունենում անհավանական շատ քանակությամբ գործընթացներ և երբ ինչ-որ բան ներսում խախտվում է, մենք միանգամից զգում ենք դա: Սակայն մեզանից շատերն այդ ազդանշաններն անտեսում են: Բայց չէ՞ որ ավելի լավ է խնդիրը լուծել այն փուլում, երբ այն նոր է սկսվել, քան հետո պայքարել հետևանքների դեմ: Եվ այսպես` եկեք պարզենք՝ ինչ են նշանակում մեր օրգանիզմի որոշ ազդանշաները:

Չոր մաշկ

Քո օրգանիզմը Е վիտամինի կարիք ունի: Պակասը լրացնելու համար շատ օգտագործիր ընդեղեն, յուղոտ ձուկ և բուսական յուղեր:

Կոտրվող մազեր և եղունգներ

Այս ախտանշանները խոսում են օրգանիզմում կալցիի և В վիտամինի պակասի մասին: Դրանք շատ են հացահատիկեղենի, ձավարեղենի և առհասարակ՝ հացի մեջ:

Արյունահոսող լնդեր

Սա նշանակում է, որ օրգանիզմը С վիտամինի պակաս ունի: Այն պարունակվում է սոխի, սխտորի, մրգեղենի ու բանջարեղենի մեջ: Կարելի է խմել նաև մասուրի թուրմ:

Վատ քուն և դյուրագրգիռ վիճակ
Խոսում է մագնիի և կալիումի պակասի մասին: Դրանցով հարուստ են ծիրանաչիրը, սև սալորաչիրը  և բազուկը:
 
Գիշերային ցնցումներ
Նույնպես խոսում են կալիումի ու մագնիի պակասի մասին

Արմունկների վրա չոր մաշկ

Սա С և  А վիտամինների ակնհայտ պակասի նշան է: Այդ վիտամիններն են պարունակում նարնջագույն բոլոր մրգերն ու բանջարեղենները՝ գազար, դդում, լոլիկ, ծիրան, սալորաչիր:

Թթու ուտելու ցանկություն
Օրգանիզմում ինֆեկցիա կա կամ էլ սրվել են բորբոքային պրոցեսները՝ առաջին հերթին միզուղիներում:
 
Քաղցր ուտելու ցանկություն
Հնարավոր է՝ նյարդերդ հյուծվում են, և էներգիայի պաշարի՝ գլյուկոզայի կարիք կա: Նման դեպքում ավելի լավ է մեղր կամ դառը շոկոլադ ուտել, որպեսզի աղեստամոքսային համակարգում խնդիրներ չառաջանան:
 
Պաղ ուտեստ ուտելու ցանկություն
Սա խոսում է ստամոքսախոցի կամ լյարդի հետ կապված հիվանդությունների մասին: Պաղ ուտելիքը օգնում է հանել կծկումները և հանգստացնում է ստամոքսը:

Տաք ուտեստը պաղ է թվում
Հնարավոր է՝ դեպրեսիա ես տանում:

Արևածաղկի սերմեր ուտելու ցանկություն

Օրգանիզմդ հակաօքսիդանտների կարիք ունի:

 

Սիրտդ թթու է ուզում
Օրգանիզմը պահանջում է այս մթերքները, քանի որ այն լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի համար լրացուցիչ խթան է: Օգտագործիր կիտրոն և լոռամիրգ: 

 

Սիրտդ կծու է  ուզում

Աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունես: Այս դեպքում անհրաժեշտ է օրգանիզմի բեռնաթափում:  

Ծովամթերքի ախորժակ ունես

Հավանաբար խոսքը օրգանիզմում յոդի պակասի մասին է:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular