ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պարեկային ոստիկանության համար ձեռք բերված չեխական արտադրության Skoda Octavia ավտոմեքենաներն իրենց չեն արդարացնում։ Դա չեն թաքցնում նաեւ պարեկային ոստիկանության ծառայողները։ Մեզ ասացին, որ նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում, հիմնական պատճառը դրանց վրա ավելացված սարքավորումներն են։ Մենք գրել էինք, որ նախ ավտոմեքենաների գնման մրցույթը խախտումներով են անցկացրել՝ մի քանի անգամ գին ու պարամետր փոխելով, որպեսզի ամեն գնով Skoda-ն հաղթի։ Նշել էինք, որ նման քանակի լույսերի եւ գաջեթների տեղադրումը բարդացնելու է մեքենայի աշխատանքը։ Արդյունքում՝ հեշտությամբ շարքից դուրս են գալիս Skoda Octavia-ների փոխանցման տուփերը, որոնք էլեկտրոնային եղանակով են աշխատում։ Պատճառը մեքենայի կողամասում հավելյալ տեղադրված հզոր լուսարձակներն են, ինչն էլ հանգեցնում է խափանման։ Մեզ ասացին, որ հիմա տասից ավելի խափանված մեքենա կա։ Իսկ ընդհանուր մոտ 60 մեքենա տարբեր պատճառներով չի շահագործվում։ Մի մասը վթարի է ենթարկվել ծառայության ընթացքում։ Ի դեպ, վթարված մեքենաների մասերը դժվար են ճարվում։

Հայաստանում Skoda-ի պաշտոնական ներկայացուցիչ «Չեխ ավտո» ընկերությունը, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին, չի կարողանում իր վաճառած մեքենաների պատշաճ սպասարկում իրականացնել։ Ոստիկանությունում այս ռիսկերի մասին նախապես գիտեին, բայց երկու ոտքը մի կոշիկ դրած՝ ամեն գնով հենց Skoda են ձեռք բերել, հավանաբար՝ քաղաքական դրդապատճառներով, որպեսզի «Տոյոտա» չգնեն։ Հիմա փոշմանել են։ Մասնավոր զրույցում խոստովանեցին, որ բերած օրվանից՝ խնդիրների առջեւ են կանգնել եւ հիմա պատրաստվում են մարզերի համար այլ մակնիշի մեքենա ձեռք բերել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular