ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններն ավարտվեցին եռակողմ հայտարարության ընդունմամբ։
 
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
 
Անդրադառնալով այն հարցին, որ համաձայնագրի մեջ որևէ խոսք չկար գերիների մասին` քաղաքագետն ասաց, որ գերիների մասին կետ չէր կարող ներառվել հայտարարության մեջ. «Գերիների հարցը պետք է լուծվի ոչ թե հայտարարությամբ, այլ բանակցությունների միջոցով, և որքանով գիտենք՝ այդ կետի իրականացման պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է, և ինչ-որ քայլեր իրենք անում են: Հայտարարության մեջ այդ կետի հայտնվելը անտրամաբանական կլիներ նաև այդ պատճառներով»,- ասաց քաղաքագետը, ապա անդրադառնալով այս հարցում հայկական կողմի բանակցային քայլերին՝ արձանագրեց, որ խնդրով բանակցող պատասխանատու որևէ պաշտոնյայի, մարմնի անուն ցայսօր հայտնի չէ:
 
Իսկ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ կետի բացակայությունը, ըստ նրա, պետք է դիտարկել նաև վարչապետ Փաշինյանի հայտարարությունների համատեքստում. «Եթե գործող վարչապետն ասում է՝ կան տարածքներ, որոնք քարտեզով պատկանում են Ադրբեջանին, բայց մեր տիրապետության տակ են, ապա ցանկացած պահի Ադրբեջանը կարող է այդ հայտարարությունը ցույց տալ և ասել, որ մեր տարածքները ձեր տիրապետության տակ են, և եթե սահմանազատում, սահմանագծում չարվի, մենք կգանք և ուժային եղանակով կվերցնենք՝ հենվելով ՀՀ վարչապետի խոսքերի վրա»,- ասաց Ստեփան Դանիելյանը:

Սոնա Գիշյան

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular