ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կարող ենք վերջնականապես դուրս մնալ Հյուսիս-Հարավ էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ միջանցքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի տարանցման ու փոխանակման մասին. փաստաթուղթը ստորագրվել է Աշգաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Համաձայնագրով նախատեսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան 1,5-2 մլրդ խմ գազ մատակարարել։ Թեև սա համարվում է թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու փորձ, այդուհանդերձ, փորձագիտական տարբեր շրջանակներ նշում են այս գործարքում առկա քաղաքական ու անվտանգային ենթատեքստերը ևս:

Այս թեմայով զրուցել ենք «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ։

Անդրադառնալով համաձայնագրին` փորձագետն ասաց, որ այն վերաբերում է նաև Կասպյան-Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի ապագա դերակատարմանը. «Նման համաձայնագրի ստորագրումը նախևառաջ վտանգավոր է այն առումով, որ դրա արդյունքում մենք կարող ենք վերջնականապես դուրս մնալ Հյուսիս-Հարավ էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ միջանցքից, ինչն իրականում Հայաստանի համար փրկօղակ է հանդիսանում: Այսօր, երբ տարածաշրջանում սրվում են տրանսպորտային պատերազմները, նման սցենարը մի բան է նշանակում՝ Հայաստանի ապասուբյեկտայնացում: Հյուսիս-Հարավն իրականում այն ռազմավարությունն էր, որն իրապես կարող էր հանգեցնել Հայաստանի ինտեգրմանը արտաքին շուկաներին ու, վերջիվերջո, ապաշրջափակմանը»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular