ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերահսկողություն իրականացնելու են թե՛ տեսչական մարմինները, թե՛ ոստիկանությունը». Անահիտ Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվող սահմանափակումներին՝  հանրային վայրեր այցելելիս պետք է ներկայացնել պատվաստման թերթիկը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը։

Ըստ նախարարի` սա արտառոց բան չէ, բազմաթիվ երկրներ արդեն կիրառում են այդ սահմանափակումները, թե՛ հանրային տրանսպորտից, թե՛ այլ ծառայություններից օգտվելու ժամանակ։

«Տեխնիկական առումով այս լուծումները վաղուց իսկ տրված են, և մեր հավելվածն էլ բավականին լավ գործարկվում է, այն նույն կերպ ճանաչելի է բազմաթիվ երկրներում, մեր քաղաքացիները, օրինակ, Փարիզում սրճարանից օգտվելիս նույն կերպ հավելվածի միջոցով հավաստում են իրենց պատվաստված լինելու հանգամանքը։ Այո, նորից պետք է կրկնեմ, որ կորոնավիրուսն անցանկալիորեն ստեղծել է ճնշումներ առողջապահական, տնտեսական համակարգերի վրա, և մեր կողմից կիրառվող միջոցառումներն ուղղված են, որպեսզի մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը դուրս չգա կառավարելիի շրջանակներից»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պահպանվում է դիմակների կրման պահանջը, քանի որ ի հայտ են եկել նոր շտամներ, և պետք է շատ աչալուրջ լինել։

«Վերահսկողություն իրականացնելու են թե՛ տեսչական մարմինները, թե՛  ոստիկանությունը, օրինակ, դրսում դիմակի կրման վերահսկողության ֆունկցիան դրված է  ոստիկանության վրա, բայց, օրինակ, դիմակի կրման պահանջը խանութում՝ տեսչական մարմնի։ Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում անելու է հնարավորինը պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը։ Մարդը, որը մուտք է գործում ռեստորան կամ սրճարան, ապա տնօրենը կարող է ստուգել նրա պատվաստված լինելու հանգամանքը։ Մեր հավելվածն այս պահին ներառում է  ոչ միայն պատվաստման սերտիֆիկատը, այլև ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,- շեշտեց նախարարը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս պահին չկա այն հանրային իմունիտետը, որն անհրաժեշտ է, դա 50-60 տոկոսից ավելին է։ Հետևաբար՝ դեռևս կիրառելու են որոշակի գործիքակազմ, որպեսզի ավելի խթանեն պատվաստումները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular