ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Ղազինյանին կրկին չընտրեցին․ փաշինյանական իշխանությունը սարսափած է հեռանկարներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր արդեն 14-րդ անգամ մերժեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

Հինգ ամիս շարունակ իշխող ուժը ձգձգում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը, մեղադրում ընդդիմությանը՝ սկզբունքային դիրքորոշում ունենալու մեջ, առիթն օգտագործում հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար։ 

ԱԺ այս հանձնաժողովը, հիշեցնենք՝ ի պաշտոնե պետք է իրականացնի 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը, սակայն հանձնաժողովի փոխնախագահի չընտրության հարցը հարմար պատրվակ է դարձել «Քաղաքացիական պայմանագրի» համար՝ հնարավորինս ձգելու հետաքննությունը, իսկ ձգձգումների համար մեղադրել ընդդիմությանը։  Ողջունելի է, իհարկե, «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը»։

Ի սկզբանե առաջադրելով Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ ընդդիմադիր ուժը բնավ մտադիր չէ խաղալ փաշինյանական իշխանության կանոններով, ընկրկել, հանրությանը ցույց տալ իր թուլությունը։ Ընդդիմությունն անում է այն, ինչ պարտավոր է։

«Քաղաքացիական պայմանագիրը», նշենք, միայն այժմ է որոշել օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, որի ընդունման դեպքում, եթե ընդդիմության թեկնածուն չի ընտրվում հանձնաժողովի փոխնախագահ, խմբակցությունը պետք է այլ պատգամավորի թեկնածություն ներկայացնի։ Իհարկե, երկրորդ կամ երրորդ փորձից հետո ՔՊ-ն կարող էր ներկայացնել և, հաշվի առնելով մանդատների քանակը, առանց դժվարության անցկացնել օրենքը, սակայն միտումնավոր ձգձգել է հարցի քննարկումը, նույնիսկ հիմա էլ դեռ չի ընդգրկել հարցը օրակարգում։ Սա ընդամենը վկայում է, որ Անդրանիկ Քոչարյանն ու իր ենթակաները շարունակելու են արատավոր պրակտիկան, խոչընդոտելու են ԱԺ ամենակարևոր հանձնաժողովի աշխատանքը, բղավոցներով և մանիպուլյացիաներով խափանելու են պատերազմի հանգամանքների հետաքննությունը։ Այս ամենը վկայում է՝ ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սարսափած են պատերազմի հանգամանքների հետաքննության հեռանկարից։

Հովհաննես Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular