ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք այս մեկ տարվա ընթացքում միայն անհաջողություններ և կորուստներ ենք կրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

Այս թեմայով զրուցել ենք 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, արդյունքները արդյոք գոհացնո՞ղ են` ադրբեջանագետն ասաց. «Հրապարակված հայտարարությունը մի կողմից հղում է կատարում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, ու ավելացվել է ևս մեկ դրույթ՝ դեմարկացիայի մասով, այսինքն սահմանագծման գործընթացի մասին է, դելիմիտացիայի մասին այդ փաստաթղթում նշված չէ։ Չնայած փաստաթղթում հստակ ժամկետ չկա նշված, սակայն մամուլի ասուլիսի ժամանակ նշվեցին հստակ ժամկետներ, եթե չեմ սխալվում՝ մինչև տարվա վերջ պետք է մեկնարկի գործընթացը։ Մյուս շաբաթ փոխվարչապետների մակարդակով է նախատեսվում հանդիպում՝ տարածաշրջանային ապաշրջափակման թեմաներով, որտեղ ևս, ենթադրում եմ, համատեղ հայտարարություն կամ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, որովհետև դրա մասին ակնարկեց ՌԴ նախագահը՝ նշելով, որ կոնկրետ արդյունքների ամփոփում է ակնկալվում։ Մի կողմից թվում է, որ գործընթացն իր հունով է ընթանում, բայց մյուս կողմից՝ բազմաթիվ խնդիրներ կան, որովհետև մենք այս մեկ տարվա ընթացքում միայն անհաջողություններ և կորուստներ ենք կրել: Այսինքն՝ ասել, որ սա զսպելու է ադրբեջանական ագրեսիան, ինչպես շարունակ փորձում են ներկայացնել, միևնույն ժամանակ օգնելու է, իբրև թե, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն մեր տարածքներից, ես այդ կարծիքին չեմ ու այդքան լավատես չեմ, քանի որ լավ գիտեմ ադրբեջանական քաղաքականությունն ու այդ հարցով Թուրքիայի օժանդակությունն ու իրենց որդեգրած գիծը։ Ալիևը ցինիկաբար խոսում է լավ հարևանություն անելուց, մյուս կողմից էլ՝ իր հրամանով օրեր առաջ Շուշիի մերձակայքում հերթական քաղաքացիական անձն է սպանվում՝ հայ լինելու համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular