ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու անձնական տվյալների պաշտպանությունը պետք է բարձր մակարդակի լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Եվրոպացի փորձագետները կանխատեսում են, որ ևս 10 տարի կպահանջվի, մինչև Հայաստան-ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացը կսկսի գործել։
 
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։
 
Հարցին,թե ո՞ր փուլում է այս հարցի լուծումը քաղաքագետն ասաց. «Նման կարծիքներ կան փորձագիտական մակարդակով, բայց դա Եվրամիության պաշտոնական կարծիքը չէ։ Եվրահաձնաժողովն այդ հարցում ասում է՝ մենք բաց ենք, կաշխատենք և կնայենք զարգացումներին։ Երբ մենք ասում ենք՝ վիզաների ազատականացում, դա պարունակում է մի շարք քայլեր, որոնք Հայաստանը պետք է անի՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, տեխնիկական հարցերի լուծում։
 
Օրինակ՝ կարևորագույն հարց է ամբողջովին կենսաչափական անձնագրերին անցում կատարելը։ Եվրամիության համար շատ կարևոր է, որ այդ տեխնիկական և օրենսդրական բարեփոխումներն արվեն։ Եվ դա արվում է փոխադարձ համագործակցությամբ։ Ակնհայտ է, որ Covid-ի համավարակն այս հարցերը երկրորդ պլան է մղել։ Covid-ի պատճառով Եվրոպան ստիպված է փակվել ամբողջ աշխարհի առջև, ոչ միայն Հայաստանի։ Դա օբյեկտիվ խնդիր է։ Եվ Covid-ի պայմաններում սպասել, որ այդպես հեշտ վիզաների ազատականացում կլինի, իրատեսական չէ։ Բայց եթե ենթադրենք վաղը Covid էլ չլինի, միևնույն է, պետք է ինչ-ինչ քայլեր արվեն, որպեսզի ճանապարհային քարտեզ ստանանք։ Հայաստանը նախքան Covid-ի համավարակը շատ լուրջ քայլեր էր արել, առաջնթաց կար, բայց և օրենսդրական դաշտի փոփոխություն է պետք, և ամենակարևորը՝ մարդու անձնական տվյալների պաշտպանությունը պետք է բարձր մակարդակի լինի։ Այստեղ մենք ունենք խնդիրներ։ Բոլոր հարցերը լուծելի են, բայց Հայաստանը ծանր վիճակում է, այդ հարցերը կառավարության համար այսօր հրատապ չեն։ Այսինքն՝ չպետք է մտածենք, թե դա անլուծելի հարց է, բայց միաժամանակ պետք է հասկանանք, որ մի քանի տարում էլ արագ չի լուծվելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular