ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի համար անակնկալ է եղել նախկին պաշտոնյայի կալանքը երկարացնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այսինքն՝ Տոնոյանը դատարանի որոշմամբ ևս երկու ամիս ստիպված է մնալ կալանքի տակ:

Այս թեմայով զրուցել ենք Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի հետ։ Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի կալանքին փաստաբանն ասաց, որ Քրեական գործի նախաքննությամբ որևէ նոր տվյալ ձեռք չի բերվել և նախաքննական մարմինը միջնորդում է երկարացնել Դավիթ Տոնոյանի կալանքի ժամկետը. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Պաշտպանության նախկին նախարարի կալանքի հարցը քննվել է 3 օրում, որոշումը կայացվել է շաբաթ օրը»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը բավականին հակափաստարկներ է ներկայացրել ավիացիոն հրթիռների պահանջարկ լինել-չլինելու և պիտանիության վերաբերյալ:

«Ներկայացրել ենք հակափաստարկներ, մեր կողմից ձեռք բերված ապացույցները, բայց շուրջ 15 ժամ տևած միջնորդության քննության արդյունքներով, ի զարմանս մեզ, դատարանը որոշեց, այնուամենայնիվ, բավարարել այն: Մեզ համար դեռ անհայտ է, թե, օրինակ, քննիչի ներկայացրած մեկ տվյալի դիմաց մեր առնվազն երեք դա հերքող տվյալի փաստի պարագայում ինչպես կարող էր կալանքի երկարացման միջնորդությունը բավարարվել։ Օրինակ, ասում են, որ նշված սպառազինությունը ձեռք է բերվել առանց Պաշտպանության նախարարության պահանջարկը հաշվի առնելու, կոպիտ ասած, դա մեզ պետք չի եղել, բայց ձեռք է բերվել, մենք շատ կոնկրետ, լուրջ և հավաստի ապացույցներ ենք ներկայացրել դրա հետ կապված, որոնք որևէ կերպ չեն կարող հերքվել: Մենք բերել ենք լուրջ ապացույցներ, համապատասխան իրավական ակտեր, մասնագիտական լուրջ կարծիք՝ ոչ միայն պահանջարկի հետ կապված, որ այն եղել է, այլև՝ հրթիռների որակի հետ կապված: Այն, ինչ մեղսագրվում է Դավիթ Տոնոյանին, հավատացնում եմ, ընդամենը ենթադրությունների մակարդակում է, և մենք ստիպված ենք այդ ընթադրությունների դեմ պայքարել, ինչը, ամեն դեպքում, ըստ էության հաջող ստացվում է»,- շեշտեց Տոնոյանի պաշտպանը:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular