BioNTech-ը հայտարարել է, որ կվերամշակի իր պատվաստանյութը՝ կորոնավիրուսի «օմիկրոն» հիմնամանրէի դեմ կիրառելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական BioNTech ընկերությունը սկսել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» հիմնամանրէի ուսումնասիրությունը, ինչպես նաև իր պատվաստանյութի վերամշակումը այն դեպքում, եթե առկա դեղամիջոցն արդյունավետ չլինի նոր հիմնամանրէի համար:
«Ժամանակ չկորցնելու համար մենք զուգահեռաբար զբաղվում ենք երկու առաջադրանքով, քանի դեռ նոր տվյալներ և նոր տեղեկություններ ի հայտ չեն գա այն մասին՝ համապատասխանում է արդյոք պատվաստանյութը, թե ոչ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Աֆրիկայի մի շարք երկրներում հայտնաբերված վիրուսի նոր տեսակը մտահոգության տեղիք է տալիս: Նոր հիմնամանրէն (B.1.1.529) ԱՀԿ-ն անվանել է հունական այբուբենի 15-րդ տառով՝ «օմիկրոն»: